Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԸ
Նոյեմբեր 09, 2018 | 16:48
Քաղաքականություն

ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԸ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը, ինչի առթիվ նոյեմբերի 9-10-ը կազմակերպում է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18):
First-annual-Armenian-international-congress-on-Oriental-studies

Երևանի պետական համալսարանում այսօր նշվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը, ինչպես նաև մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը:

Գիտական խորհրդի նիստերի դահլիճում բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, հյուրեր հայաստանյան և միջազգային գործընկեր կառույցներից:



Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Այսօր համալսարանի հարկից ներս տոն է: Տոն է նախևառաջ այն պատճառով, որ Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակն ենք նշում, և տոն է նաև, որ այսքան արևելագետներ հավաքվել են մեկտեղ»:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը հիշեց ֆակուլտետի ստեղծման հիմքում կանգնած մարդկանց՝ Գեորգի Նալբանդյան, Հակոբ Փափազյան, Մերի Քոչար, Բորիս Բալայան, Գուրգեն Մելիքյան, որոնք իրենց անմնացորդ նվիրմամբ կայացրել են այն:



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին:

«Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ և ձեզ հետ պետք է կիսվեմ ոչ միայն որպես հանրապետության նախագահ, այլև որպես բարեկամ համալսարանական, ձեզնից մեկը»,- ասաց նախագահ Սարգսյանը:

«Իմ ուսանողական տարիներին Արևելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես մի վայր, որը նախևառաջ շատ մեծ գիտական պոտենցիալ ուներ: Ես ինչ-որ իմաստով Արևելագիտության ֆակուլտետին սիրահարվածներից մեկն էի: Կուզեի ձեզ հետ խոսել ապագայի մասին, սակայն ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը փառահեղ է. այն չի ստեղծվել այսօր կամ երեկ, այն ստեղծվել է տասնյակ և գուցե հարյուր տարի առաջ, ոչ թե Երևանում, այլ Երևանից դուրս: Եկեք չմոռանանք, որ ՀՀ ԳԱԱ-ն 75 տարի առաջ հիմնադրվել է արևելագետ Հովսեփ Օրբելու կողմից»,- նշեց ՀՀ նախագահը:

Նախագահը պատմեց նյույորքյան «Մետրոպոլիտեն» թանգարանում «Արմենիա» ցուցահանդեսի մասին, որի ժամանակ կազմակերպիչներից մեկը ցուցահանդեսը մեկնաբանել է հետևյալ բառերով. «Միջին դարերում Մետաքսի ճանապարհի վարպետները, կառավարիչները հայերն են եղել»: Ըստ նախագահի՝ սա կիրառական արևելագիտության օրինակ է, և հայերն արևելագետներ են եղել:



«Հույս ունեմ, որ Արևելագիտության ֆակուլտետի հիմքի վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կիրականացնեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որ մենք ունենք: Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է իր դերը ստանձնի: Այդ դերի մեջ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը»,- իր ելույթը եզրափակեց նախագահ Սարգսյանը՝ գիտաժողովին մաղթելով բարի ընթացք:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Չգիտեմ հանդես գալ որպես ֆակուլտետի նախկին ուսանող, ներկա դասախոս, թե նախարար: Արևելագիտության ֆակուլտետը բոլոր առումներով մեր համալսարանի կարևորագույն կառույցներից մեկն է: Իմ կյանքում՝ թե՛ որպես ուսանողի, թե՛ որպես դասախոսի, թե՛ որպես քաղաքական գործչի այն կարևորագույն դերակատարություն է ունեցել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:



«Ֆակուլտետն ունի լուրջ ակադեմիական ավանդույթներ, և ես դրանք զգացել եմ, երբ գնում էի արտասահման՝ ուսանելու և համեմատում էի մյուս ուսանողների հետ: Ես դա տեսել եմ Սիրիայում, Դամասկոսում, Մոսկվայում: Ֆակուլտետը նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել: Ես զարմացա, որ նույնիսկ խորհրդային տարիներին ֆակուլտետն ակտիվ է եղել: 90-ականներին էլ, 2000-ականներին էլ, առավել ևս՝ վերջին իրադարձությունների ժամանակ մեր ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները շատ ակտիվ էին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

«Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս ուզում եմ նշել մի առանձնահատկություն, որը մշտապես տարբերել է ֆակուլտետը՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության, իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը: 21-րդ դարում այլևս չպետք է լինեն այնպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, երբ ճնշվում է բուհի ինքնավարությունը: Ես վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել այս հաջողություններին»,- հավելեց նախարարի պաշտոնակատար Հարությունյանը:



Խոսելով ավանդույթների շարունակականության մասին՝ նա նշեց. «Կանեմ առավելագույնը, որ Արևելագիտության ֆակուլտետը շարունակի լուրջ դերակատարություն ունենալ մեր գիտության, գիտահետազոտության, կրթության, քաղաքացի դաստիարակելու գործում»:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ողջույնի ուղերձը փոխանցեց նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանի ողջույնի ուղերձը փոխանցեց գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Վահագն Մելիքյանը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ ֆակուլտետի պատմությանը և արդի խնդիրներին նվիրված հոբելյանական զեկուցմամբ, որի շրջանակում ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղին, ներկա ձեռքբերումները, հայտնի շրջանավարտներին և գործունեության հիմնական ոլորտները:



«Ֆակուլտետում տոնական տրամադրություն է, կեսգիշերն անց սկսվել են շնորհավորանքները, ուսանողները զարդարել են ֆակուլտետը, և բառիս բուն իմաստով տիրում է սիրո և համերաշխության մթնոլորտ: Արևելագիտության ֆակուլտետը համերաշխության մեծ հարթակ է»,- ասաց նա:

Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց 1921-1922 թվականների արխիվային այն փաստաթղթերը, որտեղ նշված է, որ համալսարանի առաջին հինգ ֆակուլտետներից մեկը եղել է Արևելագիտականը, որը հետագայում միացվել է Պատմաբանասիրական ֆակուլտետին:

Անդրադառնալով ֆակուլտետի շրջանավարտներին՝ Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ մշտապես ընդգծված է եղել նրանց պետականամետությունը, բայց ոչ երբեք՝ իշխանամետությունը: Դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների 1/3-ն Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներն են:

Հնչեցին պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Վիտալի Նաումկինի ողջույնի ուղերձները:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեցին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանը՝ «Համալսարանում կրթության-հետազոտության կազմակերպման, երիտասարդ գիտնականների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ»:



ԵՊՀ պատվոգրի արժանացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Լևոն Պետրոսյանը՝ «Մասնագիտական և աշխատանքային ոլորտներում ձեռքբերումների, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կրթության և հետազոտության կազմակերպմանը ցուցաբերած նշանակալի աջակցության համար և ֆակուլտետի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ»:

Պատվոգրեր ստացան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Վահագն Մելիքյանը, Արամ Գրիգորյանը, Կարեն Միրզոյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Գառնիկ Բադալյանը, Գրիգոր Առաքելյանը, ՀՀ առաջին դասի խորհրդական Տիգրան Գևորգյանը, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտներ, բ. գ. թ. Սիրանույշ Գալշոյանը, բ. գ. թ. Նաիրա Պողոսյանը, Իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Գառնիկ Գևորգյանը, նույն ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Հասմիկ Կիրակոսյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Մարիամ Էլմասյանը, դոցենտ, բ. գ. թ. Ալիս Էլոյանը:

Շնորհակալագրեր ստացան դեկանի տեղակալ, Իրանագիտության ամբիոնի դասախոս Սվետլանա Հարությունյանը, դեկանի օգնական, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Տաթևիկ Հակոբյանը, Իրանագիտության ամբիոնի ասիստենտ Զարուհի Խաչատրյանը, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Անուշիկ Մարտիրոսյանը, Արաբագիտության ամբիոնի դասախոս Զարուհի Համազասպյանը, նույն ամբիոնի դասախոս Սեդրակ Հրայր Հովսեփյանը:

Հանդիսավոր բացման և պարգևատրման արարողությունից հետո մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը, որը նվիրված է ֆակուլտետի 50-ամյակին և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին:

Կոնգրեսի ընթացքում ընթերցվելու են շուրջ յոթ տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված Մերձավոր Արևելքի պատմության, արևելյան լեզուների, գրականության, մշակույթի, իսլամի վերաբերյալ: Կոնգրեսին մասնակցում են շուրջ երեք տասնյակ գիտնականներ արտասահմանից (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք):

Նշենք, որ կոնգրեսը շարունակվելու է նաև վաղը՝ նոյեմբերի 10-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

 

 

 

Մարի Ռաֆյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Մաթևոսյանական ընթերցումներ-5» գիտաժողովին նորովի քննվեցին մեծանուն գրողի ստեղծագործությունները

14.05.2025

«Համալսարանական լինելն արժեհամակարգ է». ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյան

14.05.2025

«Համալսարանական լինելը բոլորիս ինքնության մի մասն է». ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյան

13.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ԵՊՀ-ի և Բիզնեսի բարձրագույն ակադեմիայի (Լեհաստան, Դոմբրովա Գուռնիչա) միջև

05.14.2025 - 05.27.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն Երևանի պետական համալսարանի և  Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի  (Վարշավա, Լեհաստան) միջև

05.14.2025 - 05.22.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Երևանի պետական համալսարանի և Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի (Վարշավա, Լեհաստան) միջև

05.14.2025 - 05.27.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am