«ԳԵՈՐԳԵՎՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ ռուսական կենտրոնը հրավիրում է բոլորին մասնակցելու «Գեորգևյան ժապավեն» միջոցառմանը՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին։
![George-Ribbon-event-will-be-held-online](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/yD14EZhCgITbOdAMsfd1opH0IG.jpg?h=bccd1fa5&itok=_tS_DYlC)
ԵՊՀ ռուսական կենտրոնը «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների համակարգող խորհրդի կազմի մեջ է։
Այդ պատմական իրադարձությանը նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսական կենտրոնը «Հաղթանակի խորհրդի» հետ համատեղ ապրիլից իրականացնում է պատերազմի մասին բանաստեղծությունների և երգերի ֆլեշմոբ, որին մասնակցում են բոլոր հետաքրքրվածները՝ անկախ ազգությունից, տարիքից և մասնագիտությունից:
Այս տարի կանցկացվի նաև ավանդական դարձած «Գեորգևյան ժապավեն» միջոցառումը: Աշխարհում առկա իրավիճակով և ինքնամեկուսացման ռեժիմի ներդրմամբ պայմանավորված՝ այն կկազմակերպվի առցանց՝ #ГеоргиевскаяЛенточка, #Победа75, #ЯПомнюЯГоржусь, #СоветПобеды, #Հաղթանակիխորհուրդ հեշթեգներով։
Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու հայրենասիրական միջոցառմանը և հրապարակելու ձեր ֆեյսբուքյան նկարներն այս շրջանակով՝ https://www.facebook.com/profilepicframes/?selected_overlay_id=227465058505938:
Հ.Գ.: Գեորգևյան ժապավենն անկոտրում ոգի ունեցող ժողովրդի խորհրդանիշն է, որը կռվեց և հաղթեց ֆաշիզմին Հայրենական մեծ պատերազմում: Այն նաև վետերանների, մարտի դաշտում ընկածների, ռազմաճակատի համար ամեն ինչ զոհաբերած մարդկանց հանդեպ հարգանքի տուրք է:
Մարինա Առաքելյան