- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԽ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Սեպտեմբեր 24, 2018 | 16:16
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ՈՒԽ նախագահության հերթական նիստի ընթացքում գիտակրթական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Վարդումյանը:
- Հասմի՛կ, ի՞նչ գործառույթներ է իրականացնում գիտակրթական հանձնաժողովը:
- Գիտակրթական հանձնաժողովը նպաստում է ուսանողության կրթական, գիտական և ստեղծագործական զարգացմանը: Հանձնաժողովին կից գործում է նաև Բանավեճի ակումբը, որի նպատակն է զարգացնել բանավիճելու մշակույթն ուսանողության շրջանում:
- Պատրաստվո՞ւմ եք փոփոխություններ իրականացնել աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:
- Փակագծերը շատ չբացելու համար մի շատ կարևոր սկզբունք կառանձնացնեմ. հանձնաժողովի շրջանակում իրականացվելիք միջոցառումներն ունենալու են հստակ պարբերականություն: Հանձնաժողովը մշտապես ակտիվ է պահելու ուսանողության ինտելեկտուալ զարգացման գործընթացը:
- Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպելու:
- Կիսամյակային աշխատանքային պլանը դեռևս մշակման փուլում է: Առաջիկայում կազմակերպելու ենք տրամաբանության դասընթացներ, արդեն ավանդական դարձած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնություն և ներֆակուլտետային մասնագիտական խաղ-մրցույթների շարք:
Քնար Միսակյան