Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Սեպտեմբեր 23, 2019 | 15:56
Հասարակություն

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Որքանով է այն պահանջված, և որոնք են դրա նախադրյալներն ու պայմանները։
Hayk-Sargsyan-for-Republic-of-Armenia-daily-newspaper

Անկախության ձեռքբերումից ի վեր մեր երկիրը տնտեսական առումով լուրջ վայրիվերումների միջով անցավ՝ ունենալով թե՛ ձեռքբերումներ, թե՛ կորուստներ։ Ամբողջատիրական, համայնավարական համակարգից փորձեցինք անցնել շուկայական համակարգի, որի ընթացքում տեղի ունեցած փոփոխություններն արմատական էին, քանի որ ուղղված էին հասարակության տնտեսակարգի՝ սեփականության իրավունքի փոփոխությանը։ Արդյունքում, այսպես կոչված, համաժողովրդական սեփականությանը փոխարինելու եկավ մասնավոր սեփականությունը, որն էլ հիմք պիտի դներ ազատ շուկայական հարաբերություններին։

«Այդ անցումը բավականին հախուռն էր, ինչ-որ տեղ նաև՝ կորստաբեր։ Փլուզվեց երկրի միասնական ժողովրդատնտեսական համալիրը, խզվեցին տնտեսական կապերը, ինչն էական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։ Մեր երկրի համար այդ ազդեցության խորությունը պայմանավորված էր նրանով, որ սերտորեն էինք կապված Խորհրդային միության միասնական ժողովրդատնտեսական համալիրին»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։

Խորհրդային Հայաստանի տնտեսության 70 տոկոսը կազմում էր արդյունաբերությունը, որի մեջ 30 տոկոսը մեքենաշինությունն էր։ Եթե մետաղը, նյութերը ներկրվում էին դրսից, այստեղ պատրաստվում էին հաստոցներ և ուժային գեներատորներ, այնուհետև արտահանվում, ապա նման կառուցվածքով տնտեսությունը նոր պայմաններում հեռանկար չէր կարող ունենալ, քանի որ շատ նյութատար էր, էներգատար և քիչ գիտատար։

«Նման պայմաններում կորցրեցինք քիմիական արտադրությունը, նաև արդյունաբերության այն ճյուղերը, որոնք վերաբերում էին սարքաշինությանը, ճշգրիտ կապի և հեռահաղորդակցման համակարգերին, մասնավորապես՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանը, Նաիրիտը, Վանաձորի քիմիական կոմբինատը, «Բազալտը», «Էլեկտրոնը», «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորումը, Մերգելյան ինստիտուտը և այլն։ Այդ ամենի հետևանքով 400 հազարից ավելի արդյունաբերական աշխատատեղերից տարիներ հետո կարողացանք վերականգնել շուրջ հարյուր հազարը»,- նշեց ԵՊՀ դեկանը։

Հայաստանն առաջին հետխորհրդային երկիրն էր, որտեղ տեղի ունեցավ հողի մասնավորեցումը։ Այն, ըստ Հայկ Սարգսյանի, չունեցավ իր տրամաբանական շարունակությունն ու ավարտը, ունեցանք ցածր արտադրողականությամբ 300 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ։ «Առայսօր մենք չկարողացանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները։ Դրանցից մեկը հողի մասնատումն էր, որը, ըստ էության, զրկեց հողատիրոջը մեքենայական ապահովումից, պարարտացումից, խորհրդատվությունից, հնարավոր նոր տեխնոլոգիաներից։ Արդյունքում գյուղացին դարձավ իր հողակտորի պատանդը, որի հետևանքները մինչև այժմ զգացվում են»,- ասաց նա։ Կա՞ր արդյոք անցումային շրջանից պակաս ցնցումներով դուրս գալու այլընտրանքային ճանապարհ։ Տնտեսագիտության դոկտորի խոսքով, հատկապես գյուղատնտեսության ոլորտում ցանկալի էր մասնավորեցման գործընթացը կազմակերպել առավել համակարգված գյուղատնտեսական արտադրություն ապահովող ենթակառուցվածքների ամբողջության համատեքստում։


Տնտեսական հեղափոխությունը՝ ժամանակի հրամայական:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան տարբեր խորության և ուժգնության ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական վերափոխումներ։ Ժամանակակից առումով «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը ենթադրում է փոփոխություններ հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Տնտեսական հեղափոխությունների անհրաժեշտությունն ամենից առաջ պայմանավորված է երկրում ձևավորված սոցիալական և տնտեսական այնպիսի իրողություններով, որոնց առկայությունից դժգոհ է բնակչության մեծ մասը։ Դա պարարտ հող է ստեղծում և դառնում նախադրյալ նախ՝ քաղաքական, ապա նաև՝ տնտեսական հեղափոխության իրականացման համար։

Հայաստանում 1.5 տարի առաջ տեղի ունեցած բեկումից հետո իշխանությունները նախաձեռնեցին տնտեսական հեղափոխության մարտավարություն, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ունենալ տնտեսական հեղափոխության գործարկման հայեցակարգային, օրենսդրական և ծրագրանպատակային ապահովում՝ ըստ մի շարք բաղադրիչների՝ տնտեսաիրավական կարգավորումների, ժամկետների ամրագրման, ներազդման գործիքակազմի և այլն։

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ մասնագիտական, վիճարկում են, թե կա՞ արդյոք տնտեսական հեղափոխություն ասվածը, թե ոչ։ Շատերն այն տեսնում են պարզապես բարեփոխումների տեսքով։ Հ. Սարգսյանի խորին համոզմամբ, այն գոյություն ունի, ավելին՝ այն համաշխարհային գործընթաց է։

«Համաշխարհային տնտեսության մեջ ընթացող արմատական վերափոխումներն իրականանում են տեխնոլոգիական և կառուցվածքային խորը բարեփոխումների միջոցով։ Այդ գործընթացներին Հայաստանի համընդգրկուն և խորը մասնակցությունը կարող է ազդարարել տնտեսական հեղափոխության գործարկումը։ Ներկա փուլում կարևորվում է թե՛ իշխանությունների և թե՛ հասարակության գիտակցումը, որ սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեգիծ դուրս գալու բավարար լուծումները չեն պարփակվում տնտեսական բաղադրիչներով։ Համալիր լուծումները խարսխվում են նաև արտատնտեսական բաղադրիչների վրա, որոնց թվում են՝ քաղաքականը, իրավականը, սոցիալականը, ինստիտուցիոնալը, բնապահպանականը, վարքագծայինը, ենթակառուցվածքայինը և այլն»,- մանրամասնեց պրոֆեսորը։


Գրավականն ինստիտուցիոնալ և արժեհամակարգային բարեփոխումներն են:

Տնտեսական հեղափոխությունը կարող է կյանքի կոչվել, եթե բավարարվեն մի շարք պայմաններ։ Մասնավորապես պետք է արձանագրվի, որ 2018 թվականի իրադարձություններից հետո երկրում ձևավորված նոր իրավիճակը դեռ չի նշանակում, որ ինքնաբերաբար կփոխվեն տնտեսական որոշումների ընդունման կառուցակարգերը և ավանդույթները, ինչպես նաև տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն։ Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական էլիտաների փոփոխման գործընթացը կարող է ընթանալ շատ արագ, մինչդեռ տնտեսական էլիտաները և համակարգերը դեռ կարող են կենսունակ մնալ՝ չենթարկվելով առանձնապես լուրջ փոփոխությունների, հարմարվելով քաղաքական նոր համակարգին և ավելին՝ ժամանակի ընթացքում հարմարեցնելով նույն այդ համակարգն իրենց նպատակներին։

«Ներկա իրավիճակում սա ցանկացած բարեփոխումների գլխավոր մարտահրավերն է, և պետք է փաստել, որ այդ խնդրի լուծումները միայն ուժային մեթոդները չեն կարող լինել։ Լուծման գլխավոր ճանապարհը համակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումն է»,- մեկնաբանեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը։

Մյուս պայմանն այն է, որ քաղաքական էլիտան պետք է հետևողական կամք դրսևորի այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար և ունենա երկարաժամկետ պլանավորման հնարավորություն։ Այս երկու պայմանները խիստ փոխկապակցված են։ Ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքները կարող են տեսանելի լինել միայն երկարաժամկետ կտրվածքով։ Հետևաբար, քաղաքական էլիտան ոչ միայն քաղաքական կամք և պատրաստակամություն պետք է ունենա, այլև որոշակի վստահության քվե։

Բարեփոխումները կարող են հաջողություն արձանագրել միայն քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային փոփոխությունների միաժամանակյա իրականացման պայմաններում։ Ներդաշնակեցման սկզբունքը հաջողության գլխավոր նախապայմանն է։


Հիմքում սահմանադրականության մակարդակի բարձրացումն է:

Հայկ Սարգսյանի դիտարկմամբ, որքան էլ վճռորոշ լինեն ձևավորված քաղաքական և տնտեսական ինստիտուտների որակն ու կարողությունները, միևնույն է, հասարակության բարեկեցության ապահովման համար կարևոր նշանակություն են ունենալու ինստիտուտների ընկալումները, սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական կայունությունը։ Տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված և երկրի շահերից բխող բարեփոխումները, տնտեսաիրավական կարգավորման ամբողջ զինանոցի գործադրումը պահանջում են լուծումների ինստիտուցիոնալացում։

«Առաջընթացի փորձը ցույց է տալիս, որ բոլոր առաջավոր մոդելները խարսխվում են կոռուպցիայի գրեթե բացակայության, անկախ դատական համակարգի, ազատ և արդար ընտրությունների, խոսքի, մտքի ազատ դրսևորումների, իշխանությունների հակակշիռների և զսպման մեխանիզմների բավարար գործադրման, ազատ չորրորդ իշխանության և քաղհասարակության, քաղաքական համակարգի կայացածության և այլնի վրա։ Երկրի տնտեսական զարգացման արդի օրակարգի հիմքում դրված են ժողովրդավարությունը, ինստիտուցիոնալ զարգացումը, ինչպես նաև մտածողության և վարքագծային նորմերի փոփոխությունը»,- ասաց Հ. Սարգսյանը։

Սոցիալական և տնտեսական առաջընթաց կարող է երաշխավորվել միայն սահմանադրականության առկա դեֆիցիտի կրճատմանը համընթաց։ Այսինքն՝ մեր գերխնդիրը պետք է լինի երկրում սահմանադրականության մակարդակի բարձրացումը, մասնավորապես՝ արդարադատության համակարգի հիմնովին բարեշրջումը։

«Կասկածից վեր է, որ օր առաջ պետք է ազատվել արատավոր և մարդու կենսագործունեության  բարոյահոգեբանական և բիզնես միջավայրն ապականած դատական համակարգից։ Սակայն վերջինիս միջոցով անձերի գույքի տիրապետման, քաղաքական կապերի և մասնագիտական կարողությունների բացահայտման, ինչպես նաև արդյունավետ լուծումների առաջադրման ժամանակ չպետք է «չճմլվի» սեփականության անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական նորմը, և չկայացվեն ոչ արդար, պարզագույն լուծումներ»,- շեշտեց նա։


Երբ հարստության և եկամտի աղբյուրը կդառնա ինտելեկտը:

Տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական փոփոխությունները մարդկության պատմության ընթացքում այնպես չեն ցնցել հասարակությունները, ինչպես վերջին հարյուրամյակում և հատկապես տասնամյակում։ 21-րդ դարում մարդկության զարգացման նախագծերը՝ ինչպես ստեղծարար, այնպես էլ՝ կործանարար, նպատակամղվում են «Homo sapiens»-ի վերափոխմանը «Homo Dues»-ի։

Եթե Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխությունն այնպիսին էր, որ սեփականությունը դարձրեցին «համաժողովրդական», ապա Խորհրդային միության փլուզումից հետո մեր անկախության առաջին տարիներին հակադարձ խնդիրը լուծեցինք՝ սոցիալիստական սեփականությունից անցում կատարելով մասնավորի՝ գյուղատնտեսության ոլորտում գրեթե ամբողջովին, իսկ մյուս ոլորտներում ժողովրդական ունեցվածքը մասնավորեցվեց և ապա պետականացվեց 70-80 տոկոսի չափով։ Փաստորեն դա սեփականատիրական հարաբերությունների հեղափոխություն էր։

Ներկայիս հեղափոխությունը ևս պետք է ներառի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն ու տարրերը՝ սոցիալականը (կրթություն, գիտություն և առողջապահություն), նյութական արտադրությունը և այլն։ Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում մենք չպետք է խոսենք միայն կաթիլային համակարգից։ Տնտեսագիտության դոկտորը նկատեց, որ հաճախ սիրում ենք համեմատվել Իսրայելի տնտեսության հետ, մինչդեռ անհող, անապատների վրա գյուղատնտեսություն կառուցած այդ երկրում գյուղատնտեսական ապրանքների տասնյակ անգամ բարձր արտադրողականություն ունեն։ Նրանց մոտ գյուղատնտեսությունը խարսխվում է անհող արտադրությունների, կենսատեխնոլոգիաների, հիդրոպոնիկայի և նորագույն տեխնոլոգիաների վրա, որի շնորհիվ կարողանում են գյուղատնտեսական արտադրության մասով ինքնաբավ տնտեսություն դառնալ։ Մեզ մոտ նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց պետք է արդյունավետ լուծումներ գտնվեն գյուղարտադրանքի իրացման և ապահովագրության առումներով։ Բարձր տեխնոլոգիական հիմքի վրա ինդուստրիալ-ագրարային երկիր ունենալը պետք է լինի գերակա նպատակներից մեկը։

«Մեր պարագայում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. այս ջրառատ երկրում՝ տարեկան մինչև 10 մլրդ խորանարդ մետր ջուր ունեցող երկրում (ստորգետնյա և վերգետնյա ջրերի ամբողջ ծավալը), մենք օգտագործում ենք դրա 20 տոկոսը, իսկ մնացածը՝ կորցնում, «նվիրում» հարևաններին, որի հետևանքով այսօր մենք ոռոգման ջրի խնդիր ունենք և ձեռքներս մեկնում ենք Սևանին։ Ցավոք, մենք չկարողացանք այս տարիների ընթացքում կառուցել անհրաժեշտ քանակությամբ ջրամբարներ։ Երբ դիտարկում ենք գյուղատնտեսության ոլորտը, պարզ է դառնում, որ այս բարեբեր, ջրառատ, արևոտ, աշխատատենչ մշակների երկրում մենք շատ հեռու ենք գյուղատնտեսական արտադրողականության անհրաժեշտ մակարդակից»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է գիտակցենք և անհրաժեշտ հետևություններ անենք այն իրողությունից, որ 21-րդ դարի տնտեսության արդյունքները լինելու են ոչ թե նյութական բարիքները, այլ՝ մարդկանց միտքը, ինտելեկտը և գաղափարները։

Նյութը պատրաստեց Լուսինե Մխիթարյանը
l.mkhitaryan@hhpress.am

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը

08.05.2025

Նոր նյութերի ստեղծում՝ քիրալային բաժանման և մաքրման գործընթացների համար

07.05.2025

Կենսաբազմազանություն և կլիմայական մարտահրավերներ. ԵՊՀ-ն՝ գիտական համագործակցության խաչմերուկում

06.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն

05.07.2025 - 05.31.2025

«Լուսանկարչությունից հետո (After(Post-)Photography)» միջոցառում

05.07.2025

Գիտահանրամատչելի սեմինարի մասնակցության հրավեր. ՀՀ ԳԱԱ

05.06.2025 - 05.15.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am