ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ «ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրություն» օրակարգային հարցով:
![Hovhannes-Hovhannisyan-is-elected-YSU-rector](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/XOzwAKghvnHk11pNdd28wdNiVQ.jpg?h=bccd1fa5&itok=tkEEz23j)
Հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ, 5 դեմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է ԵՊՀ կառավարիչ-ռեկտոր: