- Գլխավոր
- Նորություններ
- ԿԱՅԱՑԱՎ ՇՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ. 10 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ԱՄԵՆԱԱՆՆՈՐՄԱԼ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբեր 14, 2018 | 17:12
Գիտություն
Հասարակություն
ԿԱՅԱՑԱՎ ՇՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ. 10 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ԱՄԵՆԱԱՆՆՈՐՄԱԼ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 13-ին Հարվարդի համալսարանում 28-րդ անգամ անցկացվեց գլխավոր հակագիտական՝ Շնոբելյան մրցանակի շնորհման արարողությունը: Այս մրցանակը շնորհվում է այն հետազոտություններին, որոնք «սկզբում ծիծաղ են առաջացնում, հետո ստիպում են մտածել»:
Այս տարի առանձնացվել են վուդու կախարդանքի ազդեցությունը ղեկավարության վրա, մարդակերության անպիտանության և «Ամերիկյան ատրակցեոններով» երիկամային քարերի բուժմանն ուղղված հայտնագործությունները: Բացի արձանիկից և դիպլոմից՝ յուրաքանչյուր դափնեկիր ստանում է տասը տրիլիոն զիմբաբվեական դոլար:
Բուժման ոչավանդական մեթոդներ.
Բժշկության մրցանակով պարգևատրվեցին Միչիգանի համալսարանի դասախոսներ Դևիդ Ուորտենգերը և Մարկ Միտչելը: Նրանք առաջարկել էին ազատվել երիկամային քարերից «Ամերիկյան բլուրներ» ատրակցեոնների օգնությամբ: Հետազոտողները պնդում են, որ բուժման այս ձևը հիվանդների 70 տոկոսին օգնում է: Եվ այդ խնդրից ազատվելու ավելի մեծ հնարավորություն ունեն նրանք, ովքեր նստում են գնացքի վերջին վագոնում՝ 64 տոկոս: Գլխավոր վագոնում արդյունավետությունը 4 անգամ ավելի քիչ է՝ 16 տոկոս: Այսպիսի ստույգ տվյալները ստացվել են փորձարկման միջոցով: Գիտնականները, իրենց հետ վերցնելով երիկամների մոդելներ, որոնց մեջ եղել են 174 քարեր, մի քանի օր շարունակ Դիսնեյլենդում անընդհատ «Ամերիկյան բլուրներ» ատրակցեոնն են նստել:
Ինչո՞ւ պետք չէ մարդու միս ուտել.
Առողջ սննդի Շնոբելյան մրցանակը բաժին հասավ Բրայտոնի համալսարանի աշխատակից (Մեծ Բրիտանիա) Ջեյմս Կոուլին, ով ապացուցել է, որ մարդակերությունը վատ է անդրադառնում մարդու ֆիզիկական վիճակի վրա: Հումանոիդների, որոնց դասին է պատկանում «homo sapiens»-ը, մկանների և ներքին օրգանների կալորիականությունը զգալիորեն ավելի ցածր է, քան վայրի կենդանիների մսինը, ինչպես նաև մարդկային հյուսվածքների մեջ ավելի քիչ են սննդարար նյութերը: Կոուլը նշում է, որ հենց այս պատճառով էլ մեր նախնիների համար ավելի շահավետ էր ուտել մամոնտների ու բիզոնների միսերը, այլ ոչ թե՝ իրենց ցեղակիցներինը:
Կենսաբանության ոլորտի մրցանակը բաժին հասավ շվեդներին. նրանք հայտնաբերել են մարդու համային ընկալման նոր հնարավորությունները: Հետազոտողները մի քանի օր պրոֆեսիոնալ գինեգործների խմեցրել են ճանճերով գինի: Պարզվել է, որ եթե «Drosophila melanogaster» տեսակի ճանճին մտցնեն գինու բաժակի մեջ ու անմիջապես հանեն, միևնույնն է մարդը կկարողանա տարբերել միջատից խմիչքին անցած համը: Կենսաբանները կարծում են, որ մարդիկ կարող են տարբերակել միջատների արձակած ֆերամոնների համերը: Արդյո՞ք այս հատկությունը մարդուն պետք է. գիտնականները չգիտեն:
«Homo sapiens»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ նրա թուքն ունի անհավանական մաքրող հատկություն: Այս հայտնագործության համար պորտուգալացիներին է շնորհվել քիմիայի ոլորտի Շնոբելյան մրցանակը: Գիտնականները փորձել են XVI դարի արձանիկը մաքրել ամենատարբեր քիմիական նյութերով ու սպիրտի տեսակներով, սակայն պարզել են, որ մարդու թուքը ամենաէֆֆեկտիվ մաքրող միջոց է, քանի որ նրա մեջ կան ալֆա-ամիլազեի ֆերմենտներ:
Վուդու կախարդանքը՝ չար ղեկավարության դեմ.
ՄաքԳիլի համալսարանի (Կանադա) աշխատակիցները խնդրել են 352 ուսանողների, ովքեր այնքան էլ լավ հարաբերություններ չունեին իրենց համալսարանի գիտական ղեկավարության հետ, համակարգչային հատուկ ծրագրի միջոցով մոմերի վրա այրել նրանց խաղալիք կրկնօրինակները և ծակծկել ասեղներով: Հետազոտողներն ասում են, որ այստեսակ սիմվոլիկ պատիժը հանգստություն է բերում ուսանողներին ու լավացնում է աշխատանքային կոլեկտիվում մթնոլորտը: Այս ամենի համար կանադացի գիտնականները էկոնոմիկայի ոլորտից ստացել են Շնոբելյան մրցանակ:
Հետազոտելով հայհոյանքներն ու գոռոցները, որոնք արձակում են վարորդները մեքենա վարելիս, Վալենսիայի համալսարանի (Իսպանիա) աշխատակիցներին բերել է խաղաղության Շնոբելյան մրցանակը: Վերլուծելով ճանապարհատրանսպորտային շարժման մեջ հանդիպող ագրեսիվ պահվածքի ավելի քան հազար դեպք՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ավելի հաճախ և ավելի սրամիտ հայհոյում են սթերասային վիճակում գտնվող մարդիկ: Բայց երբեմն էլ ագրեսիայի մակարդակը պարզապես կապված է հենց անհատի բնավորության հետ:
Իսկ ամենաքննարկվող մրցանակակիրը ներկայացված էր գրականության ոլորտում:
Ավստրալիական տեխնոլոգիական Կվիսլենդ համալսարանի գիտնականները պարզել են, որ գրեթե ոչ ոք չի կարդում էլեկտրական սարքավորումների ու գադջեթների ծանոթաթերթիկները (ինստրուկցիա): Բարձրագույն կրթություն ու գիտական աստիճան ունեցողները հիմնականում արհամարհում են դրանք՝ վստահ լինելով սեփական իմացությունների վրա:
Մարինե Առաքելյան