- Գլխավոր
- Նորություններ
- ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլ 15, 2022 | 20:42
Կրթություն
Գիտություն
ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը տեղեկատվական բնույթի հանդիպում ունեցան «ClinChoice» («ՔլինՉոյս») միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Կազմակերպության ներկայացուցիչներն ուսանողներին ծանոթացրին իրենց աշխատանքի բնույթին, հեռանկարներին, հնարավորություններին և պահանջներին:
Ինստիտուտի՝ գիտության և ներդրումային հարցերով փոխտնօրեն քիմ. գիտ. թեկն., դոցենտ Աննա Մկրտչյանը նշեց, որ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները հաճախադեպ են, քանի որ թե՛շրջանավարտների, թե՛ բակալավրիատի վերջին կուրսում կամ մագիստրատուրայում սովորող ուսանողների՝ աշխատանքի անցնելու խնդիրը ձգտում են իրենց օրակարգային հարցերի կենտրոնում պահել. «Մեր ուսանողների մեծ մասն աշխատում է իր իսկ մասնագիտությամբ, մենք էլ ջանք չենք խնայում՝ նրանց այդ հարցում աջակցելու: Շարունակելու ենք կազմակերպել հանդիպումներ հանրաճանաչ կազմակերպությունների հետ»:
Ֆարմացիայի ինստիտուտի՝ ուսումնական հարցերով փոխտնօրեն, քիմ. գիտ. թեկն., դոցենտ Արփինե Գեոլչանյանի նախաձեռնած համագործակցային հանդիպումը շարունակական է լինելու. «Հուսով ենք՝ կազմակերպության հետ ապագայում կհամագործակցենք նաև կլինիկական փորձարկումների ոլորտում»:
Ընկերության բիզնես զարգացման կառավարիչ Համբարձում Սիմոնյանը ևս կարևորեց այսօրինակ հանդիպումների կազմակերպումը. «Բոլոր այն ուսանողները, որոնք հետաքրքրված են և ցանկություն ունեն մեզ հետ աշխատելու, կարող են այցելել մեր կազմակերպություն»:
Ուսանողները կրթություն ստանալուն զուգահեռ ծանոթանում են աշխատաշուկային և ավելի հեշտ կողմնորոշվում աշխատանքի ընտրության հարցում: