«WRITE IN ARMENIA» ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ARI Literature Foundation»-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 11-22-ը Հայաստանում կազմակերպում են ստեղծագործական գրության հմտությունների զարգացման ճամբար։
![International-writing-camp-for-young-writers](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/uyj9x4h6DTT2lGj2MJGSYBcaHM.jpg?h=bccd1fa5&itok=ehf6J8DM)
Ճամբարի ծրագրի հիմքում Այովայի համալսարանի «Between the Lines» ծրագիրն է։
«Write in Armenia» միջազգային գրության ճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդ գրողներին (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Ուկրաինա) մասնակցելու փորձի փոխանակման ծրագրին և գրականության, լեզվի, լուսանկարչության և մի շարք այլ թեմատիկ դասընթացներին։
Ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մասնակցության համար պետք է լրցանել հայտադիմումը: