- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՄԻԱՎՈՐԵԼ ԷՐ ՏՏ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «LEARNING TECH» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբեր 30, 2021 | 15:34
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՄԻԱՎՈՐԵԼ ԷՐ ՏՏ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «LEARNING TECH» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ մեծ դահլիճում անցկացվել է «Learning Tech» խորագրով գիտաժողովը՝ միավորելով ՏՏ ոլորտով հետաքրքրվածներին, ներկա ու ապագա մասնագետներին:
«Learning Tech» գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ գործընկեր «HelpSystems-Armenia» ծրագրային ապահովման միջազգային ընկերության կողմից, միտված էր ուղղորդելու և ոգեշնչելու ՏՏ ոլորտի սկսնակներին, ուսանողներին ու մասնագետներին, որոնք ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել այս ոլորտում:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ վստահեցնելով, որ համալսարանում շարունակվում են իրականացվել մի շարք կրթական և հետազոտական ծրագրեր. «Մասնավորապես՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գործում է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՏՏ ոլորտում գիտելիքների ձեռքբերմանն ու անձնային աճին»։
Գիտաժողովին ՏՏ ոլորտի ավելի քան 20 փորձագետներ հանդես են եկել ելույթներով, պատասխանել հարցերին: Անցկացվել են նաև պանելային քննարկումներ: Մասնակիցները ստացել են իրենց հարցերի պատասխանները, ծանոթացել ՏՏ ոլորտի ընձեռած հնարավորություններին և հաջողության հասնելու ճանապարհներին: