- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիս 10, 2019 | 16:23
Հասարակություն
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2019 թ. ապրիլին բժշկական ապահովագրությունը շարունակելու նպատակով ԵՊՀ-ն հայտարարել էր մրցույթ, որի արդյունքում դիմել էին հինգ ապահովագրական կազմակերպություններ, որոնցից հաղթող է ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն մայիսի 10-ից կնքել է պայմանագիր:
Առողջության ապահովագրությունը գործելու է սույն թվականի մայիսի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը համալսարանի հիմնական աշխատողների և գիտական (գիտատեխնիկական) աշխատանքներում (ծրագրերում) ներգրավված աշխատողների համար:
ԵՊՀ աշխատողները կարող են մինչև հունիսի 10-ը համապատասխան վճարում կատարելուց հետո ապահովագրել նաև իրենց ընտանիքի անմիջական անդամներին` մինչև 65 տարեկան ամուսին կամ կին և մինչև 18 տարեկան զավակ:
Հարկ է նշել, որ մինչև ապահովագրական քարտերի պատրաստ լինելն աշխատողները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից իրենց անձնագրերով: Ապահովագրական քարտերը պատրաստ կլինեն մինչև մայիսի 20-ը:
Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ կայքում ներկայացված են նաև աշխատողների բժշկական ապահովագրության պայմանների մանրամասները:
Առավել մանրամասն տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ.՝ 010-55-46-12, 060-710-176, ներքին՝ 11-76 կամ 11-72):
Անգին Խաչատրյան