- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Դեկտեմբեր 21, 2018 | 16:16
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյան Փրոջեքթս» ընկերություն, եղան մի քանի հանրահայտ ռեստորաններում:
Այցի նպատակն էր անմիջականորեն ծանոթանալ ընկերության աշխատանքային գործունեությանը, ռեստորանների կառուցվածքային, մարքեթինգային և ոլորտի առանցքային առանձնահատկություններին։
Շրջայցն անցավ հյուրընկալ մթնոլորտում, քանի որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն այս ոլորտում:
Հանդիպման կարևորագույն ձեռքբերումը թերևս այն էր, որ ֆակուլտետի ուսանողները սովորեցին իրենց տեսական գիտելիքները և գործնական հմտությունները ճիշտ համատեղել։
Շրջայցի ընթացքում հնչեցին ոլորտին վերաբերող արդիական հարցեր, այս հարցերից շատերը ինչպես մտածելու տեղիք տվեցին, այնպես էլ առաջադրեցին տարբեր հարցերի լուծումներ փնտրելու նորանոր ուղիներ։ Համալսարանականները հավատում են, որ նմանատիպ հանդիպումները սկիզբ են հանդիսանում նոր գաղափարների իրականացման համար։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանը նշեց. «Երիտասարդների հետաքրքրվածությունը մշտապես ոգևորում է մեր թիմին, և, իհարկե, անչափ հուսադրող է այն փաստը, որ ոլորտի զարգացմամբ ոգեշնչված պատրաստակամ երիտասարդների մեծ բանակ ունենք»։