ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՅՈՒԲԼԻՆԻ (ԼԵՀԱՍՏԱՆ) ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց Լյուբլինի (Լեհաստան) կաթոլիկ համալսարանի ռեկտոր Անտոնի Դեբինսկիին:
![Meeting-with-rector-of-Catholic-University-of-Lublin](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/jaCz1LGftcx0fOtsyqP2b4Gvgb.jpg?h=bccd1fa5&itok=k8-s7feS)
Միջոցառման կազմակերպիչը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն էր:
Հանդիպման ընթացքում Արամ Սիմոնյանը ներկայացրեց համալսարանի պատմությունը և գործող կրթական ծրագրերը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ-ի՝ «Erasmus+» ծրագրին անդամակցելու մանրամասները, ինչպես նաև անդրադարձավ օտարերկրյա ուսանողների կրթության կազմակերպման հարցերին:
Արամ Սիմոնյանը պատմեց Աստվածաբանության ֆակուլտետի կրթական ծրագրերի մասին՝ նշելով, որ այնտեղ դասավանդում են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, իսկ դեկանը եպիսկոպոս է:
Լյուբլինի (Լեհաստան) կաթոլիկ համալսարանի ռեկտորին հետաքրքրեց ԵՊՀ-ում «Աստվածաբանություն» առարկայի դասավանդումը:
Կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև քննարկեցին ընթացիկ խնդիրները՝ կապված օտարերկրյա ուսանողների համար կեցության և կրթության հետ:
Մարի Ռաֆյան