- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտ 09, 2020 | 14:57
Հասարակություն
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ի և «Արմենիա» ապահովագրական ընկերության միջև կնքվել է ԵՊՀ աշխատողների առողջության ապահովագրության պայմանագիր, որը գործում է մարտի 2-ից:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանն ասաց, որ նախապես հայտարարված մրցույթին դիմել է 4 ապահովագրական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել «Արմենիա» ապահովագրական ընկերությունը:
«Հաղթող ճանաչված ընկերության հետ ԵՊՀ-ն փետրվարի 19-ին կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ է 8 ամիս»,- փաստեց Արման Մալխասյանը: Նրա հավաստմամբ, ԵՊՀ հիմնական աշխատակիցներն արդեն կարող են օգտվել առողջության ապահովագրությունից իրենց անձնագրերով:
Տեղեկացնենք, որ բժշկական ապահովագրություն կարող են ունենալ նաև ԵՊՀ աշխատակիցների ընտանիքների անդամները՝ հայտ ներկայացնելով ապահովագրական ընկերությանը:
Այստեղ կարող եք ծանոթանալ առողջության ապահովագրությունից օգտվելու կարգին և ապահովագրական ընկերության հետ համագործակցող բժշկական կենտրոնների ցանկին։
Քնար Միսակյան