- Գլխավոր
- Նորություններ
- ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱԹՎԱԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբեր 18, 2018 | 15:15
Գիտություն
Հասարակություն
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱԹՎԱԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետազոտողներն արտասահմանցի գործընկերների հետ մշակել են ողնուղեղի վրա ազդելու ալգորիթմ, որը օգնում է կաթվածահար եղած կենդանիներին վերականգնել իրենց վերջույթների շարժողունակությունը: Տեխնոլոգիան արդեն փորձարկված է կրծողների ու պրիմատների վրա:
«Nature Protocols» ամսագրում հրատարակված գիտական հոդվածում նկարագրված է ողնուղեղային խթանի արձանագրությունը:
Խթանի նկարագրությունն իր բնույթով ողնուղեղի նեյրոնային հանգույցները կառավարելու ալգորիթմը գործածելու կարգ է: Ողնուղեղի սեգմենտները խթանում են այն մկանների աշխատանքները, որոնք պետք է նպաստեն կաթվածի ժամանակ վնասված շարժողական ֆունկցիայի ավելի արդյունավետ վերականգնմանը,-պարզաբանում է հետազոտության համահեղինակ, համալսարանի պրոֆեսոր Պավել Մուսիենկոն:
Հեղինակները ստեղծել են իմպլանտանտներ, որոնք խթանում են կենդանու ողնուղեղի աշխատանքը: Հոդվածում նկարագրված են այն սարքի մանրամասները, որով կատարվում է փոխպատվաստման վիրահատությունը, ինչպես նաև կառուցվածքային նրբություններն ու տվյալների մշակման մաթեմատիկական մեթոդները:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գիտնականները պարզաբանում էին, որ իրենց կողմից ստեղծած սարքավորումն առաջին նմանատիպ սարքավորումն է, որը ներառում է ողնուղեղի միանգամից մի քանի սեգմենտներ և կառավարում է դրանք:
Այս մեթոդը հնարավորություն կտա կառավարելու յուրաքանչյուր վերջույթ: Վիրահատական միջամտությունից հետո իմպլանտանտն ողնուղեղ է ուղարկում քայլքի համար պատասխանատու բնական նյարդային ազդանշանի նմանակը:
Ալգորիթմի արդյունավետությունն ապացուցված է կրծողների և պրիմատների վրա արված բազմաթիվ փորձերով: Հիմա թիմը փնտրում է անհատական ներդնողների, ինչպես նաև աջակցության համար դիմում է պետական ինստիտուտներին, որպեսզի ալգորիթմն ինչքան հնարավոր է շուտ անցնի կլինիկական փորձարկումների փուլը:
Մարինե Առաքելյան