- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 17, 2019 | 12:57
Գիտություն
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Nuclear and Radiation Physics and Materials» («Միջուկային և ռադիացիոն ֆիզիկա և նյութեր») խորագրով միջազգային քառօրյա կոնֆերանսը:
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսի նպատակն է համախմբել ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու ներկայիս ձեռքբերումները և նախանշելու առաջիկա քայլերը:
Մեզ հետ զրույցում լաբորատորիայի գիտաշխատող և միջոցառման կազմակերպիչ Էդուարդ Ալեքսանյանը փաստեց, որ կոնֆերանսին մասնակցության հայտ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ. «Ունենք հյուրեր տարբեր երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից և նույնիսկ Աֆրիկայից»:
Կոնֆերանսին զեկուցումներով հանդես են գալու հայաստանյան և արտասահմանյան գիտահետազոտական ինստիտուտների մասնագետներ, այդ թվում՝ ԵՊՀ-ից:
Էդուարդ Ալեքսանյանի հավաստմամբ, կոնֆերանսը նշանակալի իրադարձություն է հայաստանյան գիտական կյանքում և լրջորեն կնպաստի ոլորտի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև կխթանի միջազգային գիտական առաջատար կենտրոնների հետ առկա համագործակցությունների ամրապնդումը:
Քնար Միսակյան