- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ-Ի ԻՆԳԼՎՈՒԴ ՔԱՂԱՔՈՒՄ
Ապրիլ 19, 2019 | 16:47
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ-Ի ԻՆԳԼՎՈՒԴ ՔԱՂԱՔՈՒՄ
ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, պատ. գիտ. թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը և անվտանգությունը միջազգային հարաբերությունների արդի համակարգում» ընդհանուր վերնագրով գիտական աշխատանքի շնորհանդեսը:
Գիտական աշխատանքի երաշխավորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը, այն երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, որտեղ ներկայացված են նաև ԵՊՀ-ում կարդացած դասախոսությունները, միջազգային տարբեր ակադեմիական ամսագրերում տպագրված նրա հոդվածները։
Գրքի տպագրությանը ֆինանսապես աջակցել է Թեքեյան մշակութային միությունը (ԱՄՆ), որի հրավերով էլ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Ինգլվուդ (ԱՄՆ, Նյու Ջերսի) քաղաքում։
Հեղինակի գիտական հետաքրքրությունների շրջանակում են միջազգային հարաբերությունների զարգացումները՝ անվտանգության էներգետիկ աշխարհաքաղաքականության կոմունիկացիոն համակարգերի բնագավառը:
Արմեն Մանվելյանը երկու գիտական մենագրության և յոթ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է՝ տպագրված հայաստանյան և արտասահմանյան ակադեմիական մի շարք ամսագրերում:
Մեզ հետ զրույցում Արմեն Մանվելյանն ասաց, որ գրքի շնորհանդեսը նախատեսվում է իրականացնել նաև Երևանում, իսկ աջակցության համար նա շնորհակալություն է հայտնեց ԹՄՄ-ին:
Անգին Խաչատրյան