- Գլխավոր
- Նորություններ
- ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Հոկտեմբեր 22, 2019 | 14:56
Քաղաքականություն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետներում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 142 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
Նշենք, որ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Կենսաբանության ֆակուլտետի արյունաբանության լաբորատորիայում Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորանտ Քրիստինա Զուրաբյանը փորձեր կատարեց՝ որոշելով աշակերտներից շատերի արյան կարգը, խոսեց արյան խմբի և ռեզուս-գործոնի ժառանգաբար փոխանցման մասին:
Իսկ կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Քսաջիկյանը Բաևսկու պուլսոմետրիայի մեթոդով որոշեց աշակերտների էլեկտրասրտագրերը և վերլուծեց համակարգչային ծրագրի օգնությամբ:
Նա բացատրեց սրտի ռիթմի կարգավորման մեխանիզմների սիմպաթիկ և պարասիմպաթիկ մեխանիզմների փոխազդեցությունը տարբեր գործոնների ազդեցության պայմաններում:
Աշակերտներից Գոհար Զաքարյանը հետաքրքրված է կենսաբանությամբ և ընտրելու է բժշկությունը:
Աշակերտներին ուղեկցում էր Կենսաբանության ուսուցչուհին՝ Նաիրա Գյուլնազարյանը: Վերջինս նշեց, որ աշակերտները մեծ ոգևորությամբ են այցելում ԵՊՀ և իրենց նախաձեռնությամբ կազմակերպելու են հանդիպումներ ԵՊՀ-ում դասավանդող տարբեր դասախոսների հետ:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ դպրոցներ այցելություններն ու ԵՊՀ դասախոսների հյուրընկալությունները Երևանի և մարզային դպրոցներ շարունակական են լինելու:
Անգին Խաչատրյան