- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 15, 2018 | 17:29
Հասարակություն
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Ֆիզիկայի ֆակուլտետ էին այցելել Եղվարդի, Հրազդանի N10, Երևանի N 139, N 189, N 105, N 190 ավագ և N 108 միջնակարգ դպրոցների 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները:
Աշակերտներին դիմավորեց Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը:
Այնուհետև Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն աշակերտներին ծանոթացրեց Ֆիզիկայի ֆակուլտետի գործունեությանը և ամբիոնների կառուցվածքին: Դասախոսությամբ հանդես եկան Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Ատոմ Մուրադյանը, Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանը, Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանը, Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Եվա Դալյանը, Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանը, Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Մարտին Գրիգորյանը:
Դասախոսները տեսապատկերի միջոցով աշակերտներին ներկայացրին մասնագիտական առանձնահատկությունները: Ներկայացրին Ֆիզիկայի արդի հիմնախնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ նոր մոտեցումներ: Աշակերտները ստացան նոր գիտելիքներ ու պատկերացումներ ֆիզիկայի մասին:
Դասախությունից հետո աշակերտները շրջեցին լաբորատորիաներով, ծանոթացան այնտեղ կատարվող աշխատանքներին:
Երևանի N190 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լաուրա Սմբատյանը փաստեց, որ այսօրինակ այցերը լավագույն օգնությունն են աշակերտներին մասնագիտության կողմնորոշման հարցում. «Աշակերտներից շատերն են հետաքրքրված «Ֆիզիկա» առարկայով, և կարծում եմ, որ այս հանդիպումից հետո հետաքրքրությունն ավելի կմեծանա»:
Անգին Խաչատրյան