- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «24TV» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻՆ
Սեպտեմբեր 25, 2018 | 11:34
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «24TV» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԻՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տարօրինակ է համարում հեղափոխությունը բուհեր մուտք գործելու մասին հայտարարությունները։
Նրա խոսքով՝ համալսարանական կառավարման փոփոխությունը պետք է լինի օրենսդրության համաձայն։
24TV-ի հետ զրույցում Արամ Սիմոնյանը չի հերքել, որ բուհում կան թերություններ, միաժամանակ, նա ընդգծել է, որ այդ թերությունների դեմ պայքարը պետք է լինի անընդհատ։
«12 տարի է՝ ես ռեկտոր եմ, բազկաթոռին կպած չեմ, պրոֆեսոր եմ, դասախոս, ունեմ հնարավորություն շարունակել այստեղ իմ գործությունը դասախոսի կարգավիճակով»,- ասել է նա։
ԵՊՀ ռեկտորը դրական է գնահատում «Ռեստարտ» նախաձեռնության գործունեությունը։ Նա ընդգծել է, որ բաց է գործակցության համար։
«Եթե գործունեությունը բացասական է, պետք է այդ մարդիկ հեռանան, բայց եթե այդ գործունեությունը միտված է բարձրագույն կրթության ոլորտի բարելավմանը, որակի բարձրացմանը, նրանք իրենց վերապահված իրավունքները պետք է իրագործեն»,- ասաց նա։
Արամ Սիմոնյանը նաև հայտարարել է, որ որպես կուսակցական, երբեք կուսակցականությունը չի օգտագործել համալսարանի ներսում, հակառակը՝ բազմիցս թույլ չի տվել համալսարանի ներսում քաղաքական գործունեություն վարել։