Սեպտեմբեր 19, 2018 | 16:44
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
Կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը ողջունեց նորեկներին, խոսեց Մայր բուհի պատմության մասին, նրանց ծանոթացրեց Ռուսական կենտրոնի գործունեությանը:
Երևանի պետական համալսարանի ռուսական կենտրոնը բացվել է 2008 թվականի փետրվարի 7-ին: Մինչ օրս այս կենտրոնի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ռուսերենով, ռուսական մշակույթով ու պատմությամբ: Կենտրոնն ունի մեծ գրադարան, կինոդարան և համակարգչային սրահ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն ԵՊՀ ուսանողներ, այլև տարբեր բուհերի ուսանողներ ու դպրոցականներ:
Մարինե Առաքելյան