- Գլխավոր
- Նորություններ
- ‹‹ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՏԵՍՆԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԱՊԱԳԱՆ›› . ONEX-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 06, 2018 | 12:12
Հասարակություն
Ուսանողական
‹‹ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՏԵՍՆԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԱՊԱԳԱՆ›› . ONEX-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այսօր հայաստանյան ստարտափերից ONEX-ը, որը ամբողջ աշխարհից դեպի ՀՀ առցանց գնումների առաքման ծառայություն է,ստեղծվել է 2015 թվանակնի օգոստոսին, իր կայուն դիրքնունի շուկայում: ONEX ընկերության համահիմնադիր, ԵՊՀ-ի նախկին ուսանող Սամվել Մարտիրոսյանը «ysu.am»-ին տված հարցազրույցում բացահայտում է իր հաջողության բանաձևը և ցույց տալիս դրան հասնելու ճանապարհը:
Նոր և հաջողակ բիզնես սկսելը բարդ և շատ ժամանակ պահանջող գործընթաց է թվում: Բայց արի ու տես, որ մեր օրերում ամենահաջողակ ընկերությունները ստեղծվում եմ օրիգինալ գաղափարի ու մեծ աշխատասիրության շնորհիվ: Օրինակ՝YouTube-ը ստեղծվեց երեք ընկերների կողմից, ովքեր ցանկանում էին կիսվել իրենց հոլովակով, սակայն չէի գտնում համապատասխան հարթակ: Հիմա յութուբյան լսարանի թիվն անցում է մեկ միլիարդից, որը կազմում է ինտերնետ օգտատերերի 1/3 մասը:
Այսօր հայաստանյան ստարտափերից ONEX-ը, որը ամբողջ աշխարհից դեպի ՀՀ առցանց գնումների առաքման ծառայություն է,ստեղծվել է 2015 թվանակնի օգոստոսին, իր կայուն դիրքն ունի շուկայում: Սա հաջողակ ու շահութաբեր բիզնես նախագիծ է, որը ամեն օր զարգանում է և ներգրավում նոր հարթակներ:
ONEX ընկերության համահիմնադիր, ԵՊՀ-ի նախկին ուսանող Սամվել Մարտիրոսյանը «ysu.am»-ին տված հարցազրույցում բացահայտում է իր հաջողության բանաձևը և ցույց տալիս դրան հասնելու ճանապարհը:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց սկսվեց Ձեր հաջողակ նախագիծը: Ո՞րն էր առաջին քայլը:
- Նախքան ONEX-ին անցնելը,սկսած 2007 թվականից, ես ծավալել եմ բիզնես գործունեություն համակարգչային տեխնիկայի ներմուծման, սպասարկման ոլորտում: Մինչ այդ՝ 2003 թվականին ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ծառայել եմ բանակում: Երկար տարիներ ուսմանս զուգահեռ աշխատել եմ նաև որպես ծրագրավորող: Նույնիսկ ծառայության ընթացքում ծրագրավորման հմտություններս օգտագործել ենք բանակային ծրագրերի ավտոմատիզացման նպատակով: Դրանից հետո ընկերներով հիմնադրել ենք «MyNotebook» համակարգչային խանութը, որը հետագայում դարձել է շուրջ 5 կենտրոնից կազմված ցանց Հայաստանի, Արցախի, Վրաստանի տարածքում: 2015 թվականի մայիսին ծնվեց ONEX-ի գաղափարը, և մենք զարգացրինք այն ու ստեղծումից մեկ ամիս հետո արդեն դարձանք եկամտաբեր ընկերություն:
- Իսկ ի՞նչ եք անում մրցակցային շուկայում Ձեր տեղը կայուն պահելու համար:
- Շարունակաբար բարձրացնում ենք ծառայությունների որակը:Մենք զբաղվում ենք տարբեր ուղղություններով՝ և՛ ներմուծմամբ, և՛ արտահանմամբ, այդ իսկ պատճառով Հայաստանում ունենք մրցակիցկազմակերպություններ, որը շատ ոգևորիչ է, և ինձ շարժման մեջ է պահում: Առանց մրցակիցների կթուլացնեինք հսկողությունը: Առողջ մրցակցությունըարդյունքն այն է, որ մենք սովորում ենք կատարելագործվել, ինչի շնորհիվ մեր հաճախորդներնեն ստանում ավելի որակյալ ծառայություն:
- Ո՞ր նախադրյալներն են ամենակարևորը հաջողակ բիզնես ստեղծելու համար:
- Ես գտնում եմ, որ բիզնեսի հաջողության համար մի քանի կարևոր գրավականներ կան: Դրանցից առաջինը հիմնադիրներն են և թիմը, երկրորդը՝բուն բիզնես գաղափարը, երրորդը՝ տվյալ բիզնես գաղափարը իրականացնելու ժամանակը:Կարծում եմ՝ Facebook-ն այսքան հաջողակ գաղափար չէր լինի, եթե ճիշտ ժամանակին չծնվեր:
- Ովքե՞ր են Ձեզ հուսադրում և ոգեշնչում:
-Իհարկե, կան մարդիկ, որոնք ինձ հուսադրում են: Այդ մարդկանցից առաջինը կինս է, ով միշտ հավատում է իմ նախագծերին: ONEX-ը ստեղծելիս նա ինձ ոգեշնչել, մոտիվացրել և հույս է տվել՝ կրկնելով, որ ամեն բան լավ կլինի: Երկրորդը՝ ընկերության համահիմնադիրներն են: Մենք գրեթե ամեն օր երեկոյան հավաքվում ենք ու քննարկում մեր առջև դրված խնդիրները: Լավն այն է, որ ամեն մեկս մեր դիրքում է և իր պարտականությունները ճիշտ է կատարում:
- Ի՞նչ եք ձեռք բերել ԵՊՀ-ում սովորելու տարիներին:
- Անկեղծ լինեմ, ցավում եմ, որովհետև այդ տարիներին շատ բան վերցրի, բացի կարևոր գիտելիքներից. գիտելիք ավելի շատ կարող էի վերցնել: Ուսանողական տարիներին ես մեծ շրջապատ ձեռք բերեցի, և մեծ շրջապատնիր ներդրումն ունեցավ իմ ստեղծած գործում, քանի որՀայաստանում բիզնես ծավալելու համար առաջին հերթին քո օգտատերերը հենց քո շրջապատի մարդիկ են դառնում: Համալսարանական տարիներից կրթական իմաստով ստացել եմ շատ բան, բայց կարող էի ավելի շատ բան ստանալ ու չստանալու մեջ առաջին հերթին, բնական է, ինձ եմ մեղադրում:
- Ի՞նչ հետաքրքիր, զվարճալի դեպքեր կհիշեք համալսարանական տարիներից:
- Դե քանի որ հանցագործության վաղեմության ժամկետնանցել է (ծիծաղում է)... սկսած 99 թվականից, երբ բջջային հեռախոս գրեթե չկար,մենք ընկերներովստեղծեցինք մի տեխնիկական մոդել, որն իրենից ներկայացնում էր շատ փոքր ականջակալ: Այն ականջի մեջընդհանրապեսչէր երևում, ու այդ սարքի միջոցով մենք այնառարկաների քննությունները, որոնցից ուժեղ չէինք, սկսեցինք հեշտությամբ հանձնել: Եղել են դեպքեր, երբ դասախոսները կասկածել են, որ ինչ-որ մեկը բջջային հեռախոսսի օգնությամբ քննություն էհանձնում, բայց քանի որ այն ժամանակ մենք համարվում էինք բջջային հեռախոս ունենալու համար անվճարունակ, այդ կասկածը միանգամից ցրվում էր:
- Ի՞նչ խորհուրդ կտաք նոր ստարտափերի հեղինակներին:
- Խորհուրդ կտամ հստակ տեսնել բիզնեսի ապագան: Հայաստանում ես անձամբ տասնյակ ստարտափեր գիտեմ, որոնք արդեն հաջողության են հասել: Բիզնես պլանի կարևոր նախադրյալներից մեկը պատկերացնելն է, թե հետո ուր եք գնալու, այսինքն՝չսահմանափակվել թաղամասային տարածքով: Կա ստարտափերի ոչ ֆորմալ միություն, որտեղ մենք ընկերներով աջակցում ենք միմյանց: Մենք հաջողություն կարձանագրենք այն ժամանակ, երբ հայկական ընկերությունն իր հաջողությունները կգրանցի ոչ միայն Հայաստանում, այլև դրսում: Իրականում բոլորիս նպատակը մեկն է. ամեն ինչնանել հայրենիքում, ապրել ու աշխատել այստեղ ու ստեղծել գաղափար՝ դրսից փող գեներացնելու համար, այլ ոչ թե մեր «տուն-տեղը վերցնել» ու գնալ դրսում ապրելու:
Մարինե Առաքելյան