- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 43 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ՀՀ ԿԳՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
Սեպտեմբեր 07, 2018 | 14:47
Գիտություն
ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 43 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ՀՀ ԿԳՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հրապարակել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Այս տարվա գիտական ծրագրերի թեմատիկ ֆինանսավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 417 հայտ:Մրցույթի արդյունքների ամփոփման 1-ին փուլում ֆինանսավորման են երաշխավորվել 164 գիտական ծրագրեր: ԵՊՀ-ից ֆինանսավորման են երաշխավորվել 43 թեմաներ:
Տեղեկացնենք, որ հաղթող ճանաչված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհները տրամադրվելու են 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին:
Ծրագրերի ֆինանսավորումն սկսվելու է սեպտեմբերի 1-ից՝ նախատեսված ժամկետից երկու ամիս ուշ, ինչը, ըստ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պաշտոնական տեղեկատվության, հնարավորություն է տվել որոշակի չափով՝ մոտ 7 %-ով, ավելացնելու ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի քանակը:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը, մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել ներկայացված հայտի ղեկավարի կողմից՝ արդյունքները կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում՝ կոմիտե գրավոր դիմում ներկայացնելով (հ.գ. պաշտոնական կայքում ցանկը հրապարակվել է սեպտեմբերի 5-ին):
Ստորև ներկայացնում ենք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների մրցույթ - 2018» արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ԵՊՀ-ի կողմից ներկայացված գիտական թեմաների ցանկը՝
- 18T‐1A306 Աթաբեկյան Վարուժան Սերյոժայի- «Մասնակի n‐պարբերական խմբեր, հյուսվածքներ և բազմաձևություններ»
- 18T‐1A074 Գևորգյան Գեղամ Գրիգորի - «Զուգամիտության և միակության հարցեր սպլայն համակարգերի համար»
- 18T‐1A148 Գրիգորյան Մարտին Գևորգի- «Դասական համակարգերի նկատմամբ ունիվերսալ ֆունկցիաներ»
- 18T‐1B341 Շուքուրյան Սամվել Կիմի- «Մշակման, ուսումնառության և կանխատեսման մեթոդներ հաշվարկների բաշխված մոդելներում»
- 18T‐1B034 Սայադյան Սերգեյ Մուշեղի- «Երկարժեք և բազմարժեք տրամաբանությունների որոշ ասույթային համակարգերի հատկությունների և արտածումների բարդության մեծությունների հետազոտում»
- 18T‐1C199 Ավետիսյան Յուրի Հովհաննեսի- «Օպտիկական ուղղման միջոցով մեծ սպեկտրալ լարքավորմամբ տերահերցային ալիքային փաթեթի գեներացումը արհեստական քվազիփուլահամաձայնեցնող կառուցվածքներում»
- 18T‐1C114 Բաբաջանյան Արսեն Ժորայի-«Նանոկառուցվածքներում ալիքային դաշտերի արտապատկերումը ջերմաառաձգական ինդիկատորով օպտիկական մանրադիտակով»
- 18T‐1C223 Բարսեղյան Մանուկ Գևորգի- «Ուժեղ տերահերցային ճառագայթման ազդեցությունը քվանտային կետերով արհեստական գրաֆենանման գերցանցերի բնութագրերի վրա»
- 18T‐1C259 Մկրտչյան Գառնիկ Ֆելիքսի- «Կիսահաղորդիչ նանոկառուցվածքներում բարձր կարգի հարմոնիկների գեներացիան մեծ ինտենսիվության էլեկտրամագնիսական դաշտերում»
- 18T‐1C415 Մուրադյան Լևոն Խաչիկի- «Ժամանակային ոսպնյակի կիրառությունները գերարագ օպտիկայում և ֆոտոնիկայում. սոլիտոն‐սիմիլարիտային փորձարարական խնդիրներ»
- 18T-1C355 Քոթանջյան Աննա Սենիկի- «Տոպոլոգիայով և սահմաններով մակածված երևույթներ կոսմոլոգիական մոդելներում»
- 18T‐1C247 Վարդանյան Արշակ Լյուդվիգի - «Ֆոնոններով միջնորդված սպինային ռելաքսացիայի փականային կառավարումը գրաֆենում տակդիրով մակածված սպին‐ուղեծրային փոխազդեցության միջոցով»
- 18T‐1D086 Գաբրիելյան Լիանա Սերգեյի- «Մարտկոցներում կիրառվող կարևոր սուլֆոնների` էթիլմեթիլ‐, տետրամեթիլեն‐, դիֆենիլ‐ և դիբութիլսուլֆոնների քվանտաքիմիական և փորձարարական ուսումնասիրությունները»
- 18T‐1D012 Ղազոյան Հեղինե Հմայակի- «Հավելանյութերի առկայությամբ ԴՆԹ‐ի լուծույթների ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունը»
- 18T‐1E005 Հարությունյան Լևոն Վարդանի- «Թաքնված և Կույր հանքավայրերի որոնման երկրաքիմիական մեթոդի ներդրումը, Հայաստանի Հանրապետության հանքավայրերի և հանքային դաշտերի լիտոերկրաքիմիական քարտեզների կազմման գործընթացում»
- 18T‐1F011 Արծրունի Իրինա Գեղամի- «Հակաուռուցքային դեղամիջոցների արդյունավետության բարձրացման քրոմատին‐կախյալ ուղու առանցքային ֆերմենտների ակտիվության կարգավորումը»
- 18T‐1F115 Բադալյան Սուսաննա Միքայելի- «Հայաստանի ագարիկոմիցետային դեղասնկերի միկոբիոտայի կարգաբանական և էկոլոգիական վերլուծությունը դրանց կենսատեխնոլոգիական ներուժի գնահատման և գենետիկական ռեսուրսների»
- 18T‐1F055 Դալյան Եվա Բենոյի- «Միզանյութի ազդեցությամբ պայմանավորված մարդու թելոմերային ԴՆԹ‐ի կոնֆորմացիոն անցումները»
- 18T‐1F045 Թռչունյան Արմեն Համբարձումի- «Օրգանական թափոններից դեպի կենսաջրածին. թափոնների նախամշակումը և մանրէներում H2‐ի արտադրության խթանման գործընթացների կարգավորումը»
- 18T‐1F039 Հովհաննիսյան Գալինա Գեորգիի - «CRISPR‐Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայի մշակումը հակաքաղցկեղային դեղամիջոցների նկատմամբ քաղցկեղային բջիջների զգայունության բարձրացման նպատակով»
- 18T‐1F190 Նանագյուլյան Սիրանուշ Գերասիմի- «Հայաստանի պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգային ծրագրերի իրականացման համար կենսացուցիչների որոշում»
- 18T‐1F030 Վարդևանյան Պողոս Հովհաննեսի- «Գենասենսորի ազդանշանի փոփոխության վրա լիգանդի ազդեցության ուսումնասիրությունը»
- 18T‐1F261 Փանոսյան Հովիկ Հարությունի- «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում»
- 18T‐2C127 Ավետիսյան Վահան Վարդգեսի- «Ղեկավարումը և օպտիմալացումը կենտրոնացված և բաշխված պարամետրերով համակարգերի դինամիկայի որոշ խնդիրներում»
- 18T‐2I036 Հովհաննիսյան Անահիտ Մխիթարի- «Հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas ցեղին պատկանող պլազմիդների գենետիկական հետազոտությունը»
- 18T-4C345 Ղազարյան Կարեն Արամայիսի- «Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի որակի և հողերի աղակալման վրա դրանց ազդեցության գնահատումը ոռոգման ջրերի որակի ցուցանիշի (IWQI) և երկրավիճակագրական մեթոդների կիրառմամբ»
- 18T‐5A056 Պապոյան Վարդուհի Ռոբերտի- «Անձի հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում»
- 18T‐5B403 Խաչատրյան Կառլեն Գագիկի- «Պետության ինստիտուտների կայացվածությունը որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն»
- 18T-5D364 Զասլավսկայա Մարիա Իգորի- «Ազգային ինքնության ձևավորման հիմնախնդիրը ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման արդի գործընթացների համատեքստում»
- 18T‐5E230 Ղազինյան Գագիկ Սերգեյի- «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»
- 18T‐5F243 Ենգոյան Աշոտ Փայլակի- ««Ազգ‐բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերը»
- 18T‐5I380 Քոչարյան Հայկ Մկրտիչի- «Իսլամական ծայրահեղականությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարտահրավերները»
- 18T‐6A273 Ավետիսյան Հայկ Գրիգորի- ««Հիշողության լանդշաֆտը» որպես հնագիտական հետազոտության առարկա (ըստ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջանների նյութերի, Ք.ա. III‐I հազ.)»
- 18T‐6A160 Գրիգորյան Հովիկ Բաբկենի- «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը»
- 18T‐6F098 Հովհաննիսյան Հայկազ Ժորայի- «Մատենադարանի Լազարյանների արխիվը որպես 18‐19‐րդ դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր»
- 18T‐6B325 Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի- «Պատմավեպը թուրքական քարոզչության հոլովույթում. արդի միտումներ»
- 18T‐6F376 Ոսկանյան Վարդան Ստեփանի- «Շիրվանի տարածաշրջանը որպես հայ‐իրանական լեզվամշակութային կոնտակտային գոտի»
- 18T‐6A065 Սահակյան Լուսինե Սուրենի- «Համշենահայությունը օսմանյան աշխարհագիր մատյաններում և հայկական ձեռագրերում. հիմնահարցի մերօրյա գիտական ու քաղաքական շահարկումները»
- 18T‐6B138 Աբաջյան Աննա Հենրիկի- «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում»
- 18T‐6B111 Ավետիսյան Յուրի Սրապիոնի- «Արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրներ»
- 18T‐6E383 Չուգասզյան Լևոն Բաբկենի - «Հայ գեղանկարչության և կիրառական արվեստի նմուշները Նոր Ջուղայում (Սպահան, Իրանի Իսլամական Հանրապետություն)»
- 18T‐6D120 Մկրտչյան Սամվել Սուրենի- «Կրոնական իրավիճակը Հայաստանում սոցիալ‐մշակութային և պետական‐ քաղաքական արդի գործընթացների համատեքստում»
- 18T‐6D342 Շիրինյան Մանյա Սերգեյի- «Դրվագներ հայ աստվածաբանական մտքի պատմությունից»:
Պատրաստեց Քնար Միսակյանը