- Գլխավոր
- Նորություններ
- ՖԳՀԻ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Մայիս 06, 2019 | 17:02
Գիտություն
ՖԳՀԻ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ԵՊՀ կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց:
Նիստի ընթացքում նախ քննարկվեց և որոշում ընդունվեց ստեղծել ֆակուլտետի ՖԳՀԻ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը համակարգող աշխատանքային խումբ:
ՖԳՀԻ-ի տնօրեն Ռոման Ալլահվերդյանի խոսքով, աշխատանքային խումբ պետք է մշակի կառուցվածք, որը կնպաստի ՖԳՀԻ-ում գործող լաբորատորիաների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև կիրականացնի այդ լաբորատորիաների գույքագրում՝ պարզելու, թե դրանք գիտական ինչպիսի հնարավորություններ ունեն:
«Այս աշխատանքային խումբը պետք է արձագանքի գիտության ոլորտի խնդիրներին և լուծումներ առաջարկի, ինչպես նաև պետք է կարողանա տարբեր խնդիրների դեպքում ՖԳՀ ինստիտուտի շահերը պաշտպանի»,- ասաց ՖԳՀԻ-ի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը վերաբերում էր գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ստեղծվող աշխատանքային խմբում ներգրավվող թեկնածուների առաջադրմանը:
Ռոման Ալլահվերդյանը նշեց, որ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ստեղծվող վերոնշյալ աշխատանքային խմբում ընդգրկելու համար առաջարկում են ՖԳՀԻ-ի կողմից ընտրված թեկնածուներին: «ՖԳՀԻ-ի գիտական խորհրդի կողմից ընտրված թեկնածուներին կներկայացնենք Գիտության կոմիտեին, քանի որ ցանկություն ունենք ներկայացուցիչ ունենալ տվյալ հանձնաժողովում, որպեսզի մեր ինստիտուտին առնչվող խնդիրները հստակ ներկայացվեն»,-հավելեց նա:
Նիստի ընթացքում ՖԳՀԻ-ի ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք առաջարկություններ, որոնք ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը համակարգող աշխատանքային խումբը հաշվի կառնի իր աշխատանքներում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան