Հոկտեմբեր 05, 2020 | 11:18
Հասարակություն
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը ներկաներին տեղեկացրեց, որ չկա իրավական կարգավորում նիստերը ներկայիս պայմաններում հետաձգելու վերաբերյալ, այդ պատճառով ամեն դեպքում հրավերն ուղարկվել է:
Նա շնորհակալություն հայտնեց ռազմաճակատում գտնվող բոլոր զինվորներին, մասնավորապես ԵՊՀ կամավորական դասակին: Գևորգ Մուրադյանը փաստեց, որ դասախոսներից շատերն այս պահին այնտեղ են, և բոլորին բարի ծառայություն մաղթեց:
Հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ այս օրերին համալսարանի խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու համար հավանաբար կհրավիրվեն առցանց նիստեր:
Տեղեկացնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված էին ԵՊՀ ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների կազմակերպման և անցկացման հարցերը:
Քնար Միսակյան