- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ՄԻԱՍԻՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ
Սեպտեմբեր 10, 2018 | 16:03
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ՄԻԱՍԻՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ
Միջոցառման կազմակերպիչը ՀՀ գլխավոր դատախազությունն է:
Մրցույթն անցկացվում է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում` կառուցողական միջազգային համագործակցության կազմակերպման և այդ սոցիալական բացասական երևույթի դեմ պայքարում համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան երիտասարդները, որոնք պետք է պաստառների և տեսանյութերի ձևաչափերով ներկայացնեն «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդ: Ի դեպ, մասնակիցները կարող են լինել ինչպես առանձին անհատներ, այնպես էլ համահեղինակներ և իրավաբանական անձիք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը, մրցութային աշխատանքներում պետք է արտացոլվեն հասարակության գործունեության բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի պետության ժամանակակից մեխանիզմները, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը:
Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերում՝ լավագույն տեսահոլովակ և լավագույն պաստառ:
Մրցույթի պայմաններին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխատանքներն ընդունվում են 2018 թ.-ի հուլիսի 2-ից մինչև հոկտեմբերի 19-ը http://www.anticorruption.life/ կայքում: