ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում պետհամալսարանի Ձեռներեցության զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Startup Boost Weekend II» ծրագրի տեղեկատվական հանդիպում:
![Startup-Boost-Weekend-II](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/eJFjYWlUTACzJtmWXjomvi8f67.jpg?h=7037d82b&itok=7iAkweE6)
Հայաստանի առաջատար մի շարք համալսարանների համատեղ ջանքերով և Եվրամիության աջակցությամբ իրականացվող «EU4Business» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպվում է «Startup Boost Weekend II» ստարտափերի խթանման եռօրյա ծրագիր, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Ծրագիրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու գիտելիքներ ստարտափեր ստեղծելու վերաբերյալ, հանդիպումներ կունենան ոլորտի առաջատար մասնագետների և մենթորների հետ, կկազմեն սեփական թիմեր և ծրագրեր:
ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է ընձեռնված մասնակցելու ծրագրին:
Մանրամասներ համար կարող եք այցելել ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի կայք՝ http://edc.ysu.am/product/sbw: «Startup Boost Weekend II» ծրագրի պաշտոնական կայք՝ http://sbw.am/ :