- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Մարտ 15, 2022 | 16:52
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Երևան քաղաքի ավագանին այսօր ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջնորդությամբ պատրաստված նախագիծը, ըստ որի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով:
Երևան քաղաքի ավագանի Լևոն Զաքարյանի պատրաստած նախագիծն այսօր տեղի ունեցած նիստում ընդունվել է 41 կողմ և 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Ըստ նախագծի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները, ի նշանավորումն անվանի գիտնականների, կանվանակոչվեն պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի, բուսաբան Արմեն Թախտաջյանի, ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի և լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անուններով:
Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, փողոցների անվանակոչության այս որոշմամբ կամբողջացվի քաղաքի դիմագիծը, և կհավերժացվեն մեծ հայրենասերների, կրթության ու գիտության զարգացման ջատագովների և անվանի համալսարանականների անունները: