- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Մայիս 07, 2019 | 16:58
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ապրիլի 27-ից 28-ը մասնակցել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ապահովագրական իրավունքի» դատախաղ-մրցույթին, որտեղ զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
Դատախաղ-մրցույթն անց է կացվել «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում:
Ժյուրիի կազմում եղել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչներ և դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից բաղկացած թիմի կազմում հանդես են եկել ֆակուլտետի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ:
Դատախաղ-մրցույթի քննարկման առանցքում ապահովագրական իրավունքի խնդիրներն էին:
Ըստ թիմի ավագ Մարիա Պետրոսյանի՝ թեմայի ընտրությունը պայմանավորված էր դրա՝ ոչ ուսումնասիրված լինելով:
Նա նշեց, որ դատախաղ-մրցույթին մասնակցել են համակուրսեցիներով. «Պայքարին մասնակցում էինք մտերիմներով»,-կատակեց Մարիամը:
Թիմի անդամներից Զավեն Վարդումյանը դատախաղի ընթացքում աչքի է ընկել խոսքի արտահայտչականությամբ և հաստատականությամբ՝ ստանալով լավագույն բանախոսի կոչում:
Մարիամի բնորոշմամբ, թիմն առանձնանում էր ոչ միայն համախմբվածությամբ, այլև պրոֆեսիոնալիզմով. «Նախկինում մենք մասնակցել ենք տարբեր դատախաղերի՝ ձեռք բերելով թե՛ փորձ, թե՛ նոր գիտելիքներ»:
Անգին Խաչատրյան