- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2020 Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մայիս 16, 2020 | 11:05
Հասարակություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2020 Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ամփոփվել է ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթը:
Հայտարարված չորս անվանակարգերում մեր մրցանակակիրներն են.
Ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում՝
Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյան,
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյան։
Բնագիտական անվանակարգում՝
Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյան,
Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյան։
Բանասիրական անվանակարգում՝
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Դիանա Գազարովա,
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան,
Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Սիմյան։
Հասարակագիտական անվանակարգում՝
Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյան,
Մանկավարժության ամբիոնի դոցենտ Աննա Ալեքսանյան,
Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյան։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ կրթության շնորհակալ գործում։