ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 23-Ն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ (ԼՐԱՑՎԱԾ)
ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված՝ մինչև մարտի 23-ն ուսումնական բոլոր հաստատությունները փակ են լինելու:
![Tomorrow-YSU-will-be-closed](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/PP1gDuNBnPY35ednJfI0PeGrSi.jpg?h=bccd1fa5&itok=ALjAeMIT)
Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեցին, որ մարտի 13-ին ՀՀ ուսումնական բոլոր հաստատությունները փակ են լինելու:
Լրացում. ԵՊՀ-ում ուսումնական գործընթացը դադարեցվելու է մինչև մարտի 23-ը:
Հետագա գործողությունների վերաբերյալ կլինեն լրացուցիչ տեղեկություններ:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ բոլոր աշխատակիցները ևս չեն ներկայանալու աշխատանքի:
Քնար Միսակյան