- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 1-ԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ
Նոյեմբեր 08, 2021 | 17:06
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 1-ԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնը մասնակցել է «Dance Super Star» 2021 պարի միջազգային փառատոնին և արժանացել մրցանակների:
Նոյեմբերի 7-12-ը «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախաձեռնությամբ «Նեպտուն» սպորտային համալիրում անցկացվելու է միջազգային փառատոն, որի պարային փուլին աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ մասնակցել է նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի պարային համույթը:
Մասնավորապես, համալսարանական պարային համույթը ներկայացել է երկու անվանակարգում՝ «Ժողովրդական պար» և «Ազգային պար»: «Ժողովրդական պար» անվանակարգում պարային համույթը ներկայացրել է «Ծաղկեփունջ» պարը՝ նոր գործիքավորմամբ, որի համար էլ ստացել է «Գրան պրի» մրցանակը: «Ազգային պար» անվանակարգում համալսարանականները կատարել են «KAREN-SEVAK Production»-ի «Հայաստան» ստեղծագործության ներքո բեմադրված պարային համար, որն էլ զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը:
«Մեր պարային համույթն առաջին անգամ էր մասնակցում նմանօրինակ միջազգային պարային մրցույթի: Եվ եթե հաշվի առնենք, որ մրցույթին մասնակցում էին հայաստանյան և օտարերկրյա արհեստավարժ խմբեր, ապա մեր մրցանակները, իսկապես լուրջ հաջողություն են: Մեծ ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ մեր աղջիկներն առանձնանում էին բոլորից իրենց կատարողական ու բեմադրական ոճով, նրբաճաշակ հագուստներով: Մեզ համար կարևոր է, որ մշակութային ոլորտում բարձր պահենք Մայր բուհի անունը»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Նշենք, որ ԵՊՀ համալսարանական պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է Անի Հարոյանը:
Հավելենք նաև, որ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում են եղել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Էկվադորի, Մոլդովայի, Լեհաստանի և այլ երկրների մասնագետներ: