- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Հունիս 14, 2019 | 17:45
ԵՊՀ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի 25-րդ տարեդարձին և Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին նվիրված շախմատի մրցաշարում ԵՊՀ շախմատի թիմը գրավել է առաջին հորիզոնականը:
Մրցաշարն անցկացվել է հունիսի 13-14-ը: ԵՊՀ թիմի կազմում են եղել Սարգիս Նիազյանը (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ), ՆավասարդՎարդանյանը (Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ), ԴավիթԲադալյանը (Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ) և Մանե Ղարիբյանը (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ):
«Խաղացել ենքթիմային 4 խաղ, որոնցից երկուսը հաղթել ենք 4:0 հաշվով, մյուս երկուսը՝ 3:1 և գրավել ենք առաջին հորիզոնականը»,- նշեց մրցաշարի հաղթողներից Նավասարդ Վարդանյանը:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ արդեն 13 տարի է, ինչ սկսել է զբաղվել շախմատով և խոստովանեց, որ մրցաշարի ընթացքում ամենադժվար հաղթանակները եղել են 3:1 հաշվով տարած հաղթանակները:
«Ամենաբարդ խաղերը մնացել էին մրցաշարի վերջին օրվան, բայց պետք է նշեմ, որ կարողացանք այդ բարդ խաղերից ևս պատվով դուրս գալ»,- ասաց Նավասարդ Վարդանյանը: