- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Դեկտեմբեր 05, 2022 | 15:29
Կրթություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «MINERVA» (Strenghening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին մասնակցում էր ԵՊՀ պատվիրակությունը:
Կոնֆերանսի նպատակն էր հստակեցնել ծրագրի շրջանակում սահմանված գործողությունների վերջնարդյունքներն ու քննարկել ընթացիկ անելիքների արդյունավետությունը:
Աշխատաժողովում Երևանի պետական համալսարանը ներկայացնում էին գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Պարույր Վարդերեսյանը և գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մոլդովայի տնտեսագիտության ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդրո Ստրատանը և պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն: Նրանք հույս են հայտնել, որ աշխատաժողովը կանցկացվի ստեղծարար միջավայրում, և բազմաթիվ հարցեր կստանան պատասխաններ։
Աշխատաժողովի առաջին օրվա ավարտին հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են ծրագրի գործողությունների հնարավոր թերությունները և նախատեսված անելիքների իրագործման ներկայիս իրադրությունը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ պատվիրակությունը վերջերս մասնակցել է նաև «MINERVA» ծրագրի շրջանակում Բելգիայում կազմակերպված աշխատաժողովին: