- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
Հունիս 14, 2019 | 16:18
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՋՈԿԱՏԱՎԱՐՆԵՐ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Ծաղկաձոր և Հանքավան քաղաքներում նախատեսվում է կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստ:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում վերոնշյալ հանգիստը կազմակերպող ամառային ճամբարների համար որպես կամավոր անդամագրված ԵՊՀ ուսանողների և ճամբարների տնօրենների հետ:
Նշենք, որ հանգիստն անցկացվելու է 3 հերթափոխով՝ հունիսի 19-ից մինչև հուլիսի 8-ը, հուլիսի 8-ից մինչև հուլիսի 27-ը, հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 15-ը: Վերոնշյալ ամառային ճամբարներին մասնակցում են զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:
«Արագած ճամբարի» տնօրեն Անդրանիկ Բաբայանն ուսանողներին ներկայացրեց ճամբարների օրակարգը, ծրագիրը, ինչպես նաև այնտեղ ուսանողների պարտականությունները:
«Լուսաբաց ճամբարի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը հայտնեց, որ ճամբարներին կամավոր մասնակցած ուսանողներին տրվում են մասնակցության հավաստագրեր և բնութագրեր:
Հանդիպման վերջում ճամբարների տնօրենները գրանցեցին կամավորական սկզբունքով (անվճար) որպես ջոկատավար ներգրավվել ցանկացող ուսանողների տվյալները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան