- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺԱՆ ՊԻԿՏԵԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԺՅՈՒՐԻԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Ապրիլ 11, 2022 | 16:09
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺԱՆ ՊԻԿՏԵԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԺՅՈՒՐԻԻ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Ֆակուլտետի ուսանողներ Նունե Պողոսյանը, Մագդա Հովակիմյանը և Նորայր Բաղդասարյանը մասնակցել են Ժան Պիկտեի անվան մրցույթին (Ն. Բաղդասարյանը մրցույթին առցանց է մասնակցել):
Ալբանիայի Դյուրես քաղաքում մարտի 19-26-ը ավելի քան 40 թիմերի միջև անցկացվել է մրցույթ, որի մասնակիցները ընտրված էին բոլոր աշխարհամասերից: Եռանդամ թիմերը հաղթահարել էին նախընտրական փուլը, այնուհետև մեկշաբաթյա հանդպումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում մասնակիցները գրքերից դուրս կիրառել են իրավունքը։
Մրցույթի ընթացքում ստեղծվել է մտացածին պատերազմական իրավիճակ, որի շրջանակում թիմերը հանդես են եկել տարբեր դերերում` կիրառելով իրենց գիտելիքները և հմտությունները` իրավունքի դիրքերից պաշտպանելու իրենց պետության շահերը։
Մեկ շաբաթվա ընթացքում նրանք հանդես են եկել տարբեր պաշտոնյաների դերերում՝ արտաքին գործերի նախարար, զինվորական իրավախորհրդատու, ազգային անվտանգության ծառայության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպան ներկայացուցիչ և այլն։ Մրցույթի մտացածին իրավիճակները ստեղծվել են տեղում, և ուսանողներին տրվել է 40-60 րոպե ժամանակ՝ պատրաստվելու և դերախաղով ներկայանալու համար։
Ամբողջ շաբաթվա ընթացքում նրանց հետ հատուկ մարզիչ է աշխատել` օգնելով էլ ավելի զարգացնել իրենց բանակցային, հռետորական, ներկայացուցչական հմտությունները։
Ժան Պիկտեի անվան մրցույթի ողջ էությունը ուսանողների կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները զարգացնելն է, և հենց այդ պատճառով էլ մրցույթում չկա թիմերի աստիճանակարգություն. այն եզրափակվում է միայն մեկ թիմի հաղթանակով:
Մրցույթի նպատակներից մեկն էլ տարբեր պետությունների իրավաբանների միջև կապերի ձևավորումն ու դրանց հետագա ամրապնդումն է: Բոլոր մասնակիցները ներագրավվել են կազմակերպության ստեղծած միասնական առցանց հարթակում, որպեսզի մշտապես կարողանան համագործակցել միմյանց հետ։
ԵՊՀ թիմի անդամները մեզ հետ զրույցում կարևորեցին մրցույթի շնորհիվ ձեռք բերված կապերը: Դրանք հետագայում կարող են օգտագործվել նաև ՈՒԳԸ-ի կազմակերպած միջոցառումների շրջանակում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմի մասնակցությունը Ժան Պիկտեի անվան մրցույթին հնարավոր է դարձել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի և ԵՊՀ-ի համատեղ ֆինանսավիրմամբ: