ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի՝ հեռակա ուսուցմամբ շրջանավատների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
![graduation-of-diplomas-at-the-faculty-of-sociology-1649679734](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/W5PfUnnh2pFKJfvaaHyxb4UXA3.jpg?h=bccd1fa5&itok=3Bomex24)
Միջոցառմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ և ընկերներ:
Հանդիսավոր արարողության ժամանակ ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը, «Մարդկային ռեուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանը և դասախոս Լիլիթ Գևորգյանը շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ, մասնագիտական նոր ձեռքբերումներ:
Դիպլոմներ ստանալուց հետո ուսանողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ստացած գիտելիքների, ձեռք բերած հմտությունների համար: Հենց այդ գիտելիքների շնորհիվ է, որ նրանց մեծ մասն արդեն իսկ աշխատում է մասնագիտությամբ: