ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՒՇԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՂԵԴԻՆ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Գուշակիր մեղեդին» խորագրով մրցույթ:
![guess-the-song](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/FzkyJYYPfcqI0dIhpZI5FIznDo.jpg?h=bccd1fa5&itok=-6GuvIs9)
Մրցույթին մասնակցել է նախապես հայտագրված 5 թիմ՝ կազմված տարբեր ֆակուլտետների ուսանողներից: Խաղին միացել է նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի թիմը, որը խաղին մասնակցել է ոչ մրցույթային կարգով:
Ըստ մասնակիցների՝ մրցույթն ընթացել է համառ ու հետաքրքիր պայքարով և միևնույն ժամանակ ջերմ ու աշխույժ մթնոլորտում:
Պայքարի արդյունքում մրցույթի առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է «Ուստե մեդիսո կուեասկո» թիմը, երկրորդ հորիզոնականը՝ «F4» թիմը, իսկ երրորդ հորիզոնականը՝ «Բանասերներ» թիմը: