- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Նոյեմբեր 24, 2022 | 15:09
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։
Հանդիպման բանախոսներն էին «ԲՐԵՎԻՍ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ավագ մասնագետ Անի Ոսկանյանը և տվյալների հավաքման մասնագետ Մարգարիտ Կարաբեկյանը։ Նրանք ներկայացրին ընկերության ստեղծման պատմությունը, ուսանողներին առաջարկեցին աշխատել իրենց ընկերությունում որպես հարցազրուցավար՝ գործակցելով ոլորտի հմուտ մասնագետների հետ:
Խոսելով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ բազմամյա համագործակցության կարևորությունից՝ Անի Ոսկանյանը նշեց. «Այս համագործակցությունը կարևորվում է նրանով, որ ԵՊՀ-ն, լինելով ՀՀ լավագույն բուհերից մեկը, տալիս է ոլորտի լավագույն մասնագետներ: Որպես գործատու փորձում ենք ուսանողներին ծանոթացնել աշխատաշուկային, որ նրանք արդեն իբրև կողմնորոշված մասնագետներ մուտք գործեն աշխատաշուկա: «ԲՐԵՎԻՍ» ընկերությունը շատ ճկուն է և ունի տարբեր աշխատանքների առաջարկներ, որոնք համատեղելի են ուսման հետ: Ընկերությունն իրականացնում է հետազոտական և մարքեթինգային գործունեություն, և այսօրվա մեր հանդիպման նպատակն է հետազոտական բաժնի առաջարկած աշխատանքները ներկայացնելը, որոնք կհետաքրքրեն բոլոր ֆակուլտետների ուսանողներին»:
Նշենք, որ ԵՊՀ մի շարք ուսանողներ իրենց մասնագիտական պրակտիկաներն անցնում են ընկերությունում:
Այսօրինակ հանդիպումները նպատակ ունեն ներկայացնելու գործատու ընկերությունների գործունեությունը, ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն: