Նոյեմբեր 22, 2022 | 18:58
Կրթություն
Ուսանողական
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի նպատակն էր ցույց տալ ուսանողների ընդհանուր զարգացվածությունը, բազմաձև մտածողությունն ու տրամաբանությունը ոչ միայն իրավագիտության, այլև մյուս ոլորտներում:
Խաղի ավարտին, բացի հաղթող «Hexagon» թիմից, պատվոգրեր ստացան նաև երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած «Նժդեհ» և «10-րդ լեգեոն» թիմերը:
Ուսանողական կյանքի մաս են կազմում այսօրինակ միջոցառումները, որոնք նպաստում են նոր գիտելիքների ձեռքբերմանը և ուսանողների համակողմանի զարգացմանը:
Հատկանշական է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ինտելեկտուալ խաղերի՝ մշտապես գրանցելով բարձր արդյունքներ: