Դեկտեմբեր 07, 2022 | 16:32
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ բանախոսը նախանշեց կոնկրետ գործողությունների ծրագիր, որի հիմնական գաղափարախոսությունն է՝ միավորել գիտությունը, կրթությունը և ճարտարագիտությունը:
Նա առաջարկում էր գիտության, կրթության և ճարտարագիտության ոլորտներում մի շարք նորարար մտքեր, ինչպիսիք են՝ գիտական այնպիսի խնդիրների լուծումներ, որոնք հատկապես առնչվում են տիեզերագիտության բնագավառին, ինչպես նաև արդեն առկա կրթական ծրագրերի հիման վրա ստեղծել նորերը, որոնք կտան ճարտարագիտության, ֆիզիկայի ոլորտների մասնագետներ և այլն:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև կրթական նախագծերի հետ կապված տարաբնույթ գաղափարներ։