- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Նոյեմբեր 28, 2019 | 16:06
Հասարակություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ու ուսուցիչներն այսօր այցելել են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ:
Մասնագիտական կողմնորոշման նպատակ ունեցող այցերը ԵՊՀ շարունակական բնույթ են կրում, դրանք աշակերտներին որոշակի գիտելիքներ են տալիս և օգնում ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Աշակերտներին Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դիմավորեց Ֆունկցիաների տեսության և մաթեմատիկական անալիզի ամբիոնի դոցենտ Մհեր Մարտիրոսյանը, որը նախ ողջունեց նրանց ֆակուլտետում, ապա «Ֆունկցիաներ» թեմայով դասախոսություն կարդաց՝ փորձելով մատչելի ներկայացնել այդ բավականին բարդ թեման:
«Ֆունկցիաների թեման ամենապահանջված և բավականին բարդ թեմաներից մեկն է, որը 9-րդ դասարանում որակական նոր մակարդակ է ստանում, կարծում եմ՝ այսօրվա դասախոսությունը բավականին հետաքրքիր և օգտակար կլինի»,- ասաց ԵՊՀ դոցենտը:
9-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Բուդաղյանի կարծիքով, դասախոսությունը բավականին հետաքրքիր թեմայով է և իրենց համար օգտակար կլինի. «Մենք դպրոցում արդեն ուսումնասիրում ենք այս թեման, և այսօրվա դասընթացի շնորհիվ նոր գիտելիքներ ձեռք կբերենք»:
Հասմիկ Ասլանյան