ԵՊՀ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ՝ ՊԱՐԱՆԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ պարանաձգության առաջնությունը: Թեժ մրցապայքարում ԵՊՀ թիմը գրավեց առաջին հորիզոնականը:
![ysu-team-became-the-champion-of-the-23rd-ra-student-sports-games-weighting-championship](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/msNbXJwcfX81uJ8ywIgQZLj3xs.jpg?h=bccd1fa5&itok=eCegNYi8)
ԵՊՀ մարզիկները շարունակական հաջողություններ են գրանցում սպորտում: Պարանաձգության առաջնությանը նրանք փայլեցին իրենց սպորտային ունակություններով: Լարված խաղի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Երևանի պետական համալսարանի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հայաստանի եվրոպական համալսարանի թիմը:
Պարանաձգության առաջնության՝ ԵՊՀ թիմի անդամները կենսաբանության, փիլիսոփայության և հոգեբանության, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, ֆիզիկայի, պատմության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներ էին:
Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ պարանաձգության առաջնությանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ պարանաձգման թիմերը: