ԵՊՀ-Ն ՈՒ «FAST» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ. ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որով հաստատում են իրենց գործակցությունը գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի երկու հետազոտական նախագծերի համաֆինանսավորման և իրականացման շուրջ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Փետրվարի 21-24-ը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի hոգեբանության գիտահետազոտական կենտրոնը ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ իրականացրել են «Մասնագիտական ինքնորոշում և ընտրություն» խորագրով վերապատրաստման դասընթաց:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ՈՒՏԵԼԻ ՍՆԿԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՍՆԿԵՐԻ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՆ ՈՒ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՊՀ գիտնականների հետազոտությունն ուղղված է սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում մի շարք հիմնարար ու կիրառական խնդիրների լուծմանը: Սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ ու արդյունավետ են քաղցկեղի, իմունային և այլ հիվանդությունների թերապիայում:
ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԽ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԱՆՎԵԼ Է Ի ՊԱՏԻՎ ՊՐՈՖԵՍՈՐ ԱԻԴԱ ԻՍԿՈՅԱՆԻ Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը վերանվանվել է պրոֆեսոր Աիդա Իսկոյանի անվամբ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչի ժ.պ. Է. Զոհրաբյանը, ամբիոնի ասիստենտներ Ս. Սերոբյանը և Գ. Մխիթարյանը թիվ 190 ավագ դպրոցում հանդես են եկել «Տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքականությունը Կովկասում» թեմայով դասախոսությամբ։
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՀԱՂԹԵԼ Է ՀՀ ԿԳՄՍՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Լիլիթ Գևորգյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել և անցկացվել է «Հայկական բանակի կայացումը և արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողով՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ՝ ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի նախասրահում տեղի է ունեցել ականավոր գիտնական, գրականագետ, ակադեմիկոս Մկրտիչ Մկրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ Պատմության ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: