- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 22, 2022 | 15:10
Կրթություն
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Պատմության ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը ներհայկական կապերին և այլ հարցերի:
Բաբայանը կարևորել է պատերազմից հետո ինքնակազմակերպվելու մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերը պետության ռազմավարական ոլորտներում:
ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի ու Արցախի միջև գիտական փոխգործակցության ակտիվացման անհարժեշտությունը, պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերի: Նա երախտագիտություն է հայտնել ֆակուլտետի ղեկավարությանը` միջոցառումը կազմակերպելու համար, բարձր գնահատել վերջիններիս՝ Արցախի զարգացմանն ուղղված հայրենանվեր ջանքերը և նշանակալի ավանդը երիտասարդների դաստիարակման գործում:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։