ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ «Հետպատերազմյան Հայաստան. մարտահրավերներ սոցիալական մասնագետների համար» միջազգային գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքի գենդերային զգայուն մոտեցումները և ընտանեկան բռնության դեպքերի հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները» խորագրով քննարկում:
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում ընթանում է «Հետպատերազմյան Հայաստան․մարտահրավերներ օգնող մասնագետների համար» խորագրով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված սոցիալական աշխատողի օրվան:
«ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲՈՒՀՆ ԸՆՏՐԵԼԸ ԲԱՐԴ ՉԷՐ, ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԷՐ՝ ԵՊՀ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Լիլիթ Մկրտչյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում իր կրթությունը շարունակում է Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
«ՍԵՐ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աննա Հակոբյանի «Սեր և պատերազմ» գրքի շնորհանդեսը:
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՊՀ-Ն Է. ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիային մինչհամալսարանական կրթության վարչության հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 19-26-ն իրականացրել է մասնագիտական ինքնորոշման և ընտրության մանկավարժահոգեբանական վերապատրաստում, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների 9 ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ԵՊՀ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅ-ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանին:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՉԺՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՖԱՆ ՅՈՆԳԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր ուղիներ և հեռանկարներ: