«ԵՐԲԵՔ ՉԴԱՎԱՃԱՆԵՔ ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ Է ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 10 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը:
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը, որի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է:
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին:
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱԽԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻՆ Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են ամենամյա համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ. հունիսի 18-ին կազմակերպված հեռավար գիտաժողովը նվիրված էր թուրքմենական նոր գրականության հիմնադիր Մախթումկուլի Ֆրագիի գրական ժառանգությանը և նրա ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների պատմությանը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին:
ԵՊՀ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի և պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա: Այն կազմվել է մի շարք առաջատար համալսարանների կենսաբանության և մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը: