ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
![Seminar-at-the-faculty-of-Low-2021](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/XnxtArASJ85LHSVPn23Si2Vddx.jpg?h=bccd1fa5&itok=F2dLXON5)
«Ընտրությունների և հանրաքվեների նկատմամբ միջազգային հսկողությունը» խորագրով հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման ու զարգացման գործում ընտրությունների դերը և դրանց նկատմամբ իրականացվող միջազգային հսկողությունը։
Ներկայացվել են ԱՊՀ պետություններում դիտորդական առաքելության կազմակերպման կարգը, դրանց առանձնահատկությունները։
Բացի դրանից՝ առանձին անդրադարձ է կատարվել ընտրությունների և հանրաքվեների նկատմամբ միջազգային հսկողության սկզբունքներին և եղանակներին։
Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանը փաստեց, որ ֆակուլտետի կողմից պարբերաբար կազմակերպվող նմանաբնույթ հանդիպումները շարունակական են լինելու:
Քնար Միսակյան