ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՎԱՐԿԱՆԻՇ» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Վարկանիշ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավման ու դրանք աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն միտված քայլերի մասին, անդրադարձել միջազգային համագործակցությանը և դրա շնորհիվ ընձեռված հնարավորություններին։ Հ․ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ԵՊՀ-ում գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև լավագույն ավանդույթների պահպանման ու առաջիկայում նոր հաջողությունների գրանցման տեսլականը:
«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԳՐԱԲԱՐՅԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթում հաղթել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի առաջադրած թեման՝ «Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով։
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ պատմության ֆակուլտետում հոլանդացի ցեղասպանագետ Դիրկ Ռուդզանտը հանդես եկավ դասախոսությամբ՝ ֆակուլտետի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացնելով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում հոլանդացի դիվանագետների և միսիոներների գործունեությանը:
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԵՊՀ-ն հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի՝ առկա ուսուցմամբ ընդունելություն՝ անվճար և վճարովի հիմունքներով: Մայր բուհին հատկացվել են առկա ուսուցմամբ 42 տեղ (անվճար հիմունքով) և 32 տեղ (վճարովի հիմունքով):
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ (թափուր): Հիմնական փուլով դիմողներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, և ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն: Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար դիմողներն ընդունելության դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
«ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ». ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Գայանե Դավթյանը «էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթությունը շարունակում է Չեխիայի Հրադեց Կրալովեի համալսարանում: Գայանեն պատմել է Չեխիայում սովորելու, մասնագիտական հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին:
«ԵՊՀ-ՈՒՄ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ, ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»․ ԼԵՄԶԱ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լեմզա Հունանյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Լեմզայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական կյանքի մասին։
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՆԱՐԵԿ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Նարեկ Փարսադանյանի հիշատակին: Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Արտուշ Փարսադանյանի հեղինակած երաժշտական ստեղծագործությունները՝ նվիրված որդու հիշատակին։