Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանն այցելեց ԵՊՀ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հրավերով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն այցելեց ԵՊՀ և ծանոթացավ ՀՀԻ-ում իրականացվող աշխատանքներին։
ԵՊՀ 4 կրթական ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը:
Ամփոփվեց ԵՊՀ ուսանողների վելուծական կարողությունների ու մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում անցկացվեց «Հայաստանը և արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» խորագրով դասընթացը:
Դրամաշնորհային ծրագրերը՝ ԵՊՀ գիտահետազոտական ուղղության զարգացման խթան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում անցկացվեց պաստառային ցուցադրություն, որի նպատակն էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ֆակուլտետում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնել համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին:
Գիտահետազոտական հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ ԵՊՀ ուսանողների համար ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գործելու է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն, որն աննախադեպ հնարավորություններ է ընձեռելու մեր երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։
ԵՊՀ-ում արդիականացվում են ենթակառուցվածքները 2020 թվականից մեկնարկած շինարարական, վերանորոգման և կահավորման ակտիվ աշխատանքների շնորհիվ ԵՊՀ-ում շարունակաբար բարելավվում են շենքային պայմանները։
Բաց դասեր ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում անցկացվեցին բաց դասեր՝ նվիրված դպրոցի հիմնադրման օրվան:
Ամփոփվեցին Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողների համար անցկացված իրանագիտության դասընթացի արդյունքները ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի օտարերկրյա ուսանողները ներկայացրին «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցման» ծրագրի շրջանակում պարսկերենով կատարած իրենց ավարտական գիտական աշխատանքները և ստացան հավաստագրեր։
Պատմության կեղծարարությունն ու իրականությունը՝ գիտնականների ուսումնասիրությունների տիրույթում․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Պատմության կեղծարարություն և իրականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված Պատմաբանի օրվան։ Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի պատմական իրողությունների կեղծարարությունը և լույս սփռել իրական փաստերի վրա:
Արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ Նիզար Կաբանիի բանաստեղծությունները ներկայացվեցին հայերեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տեղի ունեցավ արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ սիրիացի գրող Նիզար Կաբանիի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։