«Հետազոտական նորությունների» տիրույթում «COVID-19»-ի շրջանում ի հայտ եկած նորաբանություններն են ու դրանց թարգմանությունները «Հետազոտական նորություններ» շարքն այս անգամ անդրադարձ է կատարել «Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացել է «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2023. նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով:
«Շենգավիթ» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենգավիթ» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է Հարավային Կովկասի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ քաղաքատեղին:
Ովքե՞ր կարող են ստանալ գերազանցության դիպլոմ. ուղեցույց ԵՊՀ-ում գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը (ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանություններ) «գերազանց» (18, 19, 20) գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը (18 և ավելի):
ԵՊՀ-ում բացվել է Երիտասարդ վերլուծաբանի դպրոց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Երիտասարդ վերլուծաբանի դպրոցի բացումը, որը կդառնա Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոցների միջազգային ընկերության անդամ:
Քարտեզագրելով աշխարհը բացահայտող մասնագիտության ճանապարհը «Աշխարհագրություն» եզրույթն առաջին անգամ գործածության մեջ է դրել հույն աշխարհագետ և մաթեմատիկոս Էրատոսթենես Կիրենացին, որը ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը՝ անսխալ հաշվարկելով երկրագնդի շրջագծի երկարությունը։ Իսկ մեզ հասած ամենահին քարտեզը Բաբելոնյան քարտեզն է (հայտնի նաև «Իմագո Մունդի» անվամբ), որը թվագրվում է մ․թ․ա․ 5-6-րդ դարերին և որի վրա կենտրոնում պատկերված է Բաբելոնը, կողքին` Ուրարտուն։
«Համալսարանական լինելն ինձ համար կոչում է և պատիվ». Լիլիթ Շաքարյան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Շաքարյանը 2023 թ․ հունվարից մեկնել է ԱՄՆ և Նևադայի պետական համալսարանի «Human Development and Family Science» բաժնում մեկնարկել իր՝ «Հայ երիտասարդների ադապտացիայի առանձնահատկությունները ամերիկյան հասարակությունում» խորագրով դոկտորական ծրագիրը։
Աշակերտական աշխատաժողով ԵՊՀ-ում Համալսարանում անցկացվեց «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների 250 և ավելի աշակերտներ:
Համագործակցության արդյունքում ԵՊՀ 15 ուսանող կստանա անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում Մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանը և «Բիբլոս Բանկ Արմենիան» (այսուհետ՝ Բանկ) կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած մինչև 15 ուսանողի բանկն ամեն տարի կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում։
ԵՊՀ ուսանողը՝ Հայաստանում քարանձավախուզության զարգացման մասնակից Քարանձավի մութ ու թաքնված անկյունները տանող ճանապարհը լի է խոչընդոտներով և մարտահրավերներով, ուստի ստորգետնյա այդ աշխարհի վերաբերյալ խոր գիտելիքներ ունենալը քարանձավախույզների համար առաջնային նշանակություն ունի: